livemarks sitemap
Երեքշաբթի, Հուլիսի 16, 2019

test1Մարդը հակասական արարած է: Նրա մեջ առկա են եւ լուսավոր, եւ մութ բնազդներ: Ուզու՞մ եք իմանալ, թե ներկա պահին ո՞ր «ես»-ն է ձեր հոգում տիրապետողը: Յուրաքանչյուր« «այո» պատասխանը գնահատեք 10 միավոր:

Թեստ լուսավոր «Ես»-ի համար

1. Սիրում եմ քոթոթներին, փիսիկներին ու երեխաներին:

2. Միշտ պատրաստ եմ օգնելու մտերիմներիս:

3. Սիրում եմ երաժշտություն եւ ծաղիկներ:

4. Հավատում եմ հավերժական սիրուն:

5. Պաշտում եմ հյուր ընդունել:

6. Սիրում եմ նվերներ տալ:

7. Հեշտորեն ծիծաղում ու լալիս եմ:

8. Սիրում եմ աշխատանքս:

9. Գարունը տարվա լավագույն եղանակն է:

10. Կյանքում ամենագլխավորը փողը չէ:

Թեստ մութ «Ես»-ի համար

1. Ես հիշաչար եմ:

2. Ժլատ եմ:

3. Նախանձ եմ:

4. Դյուրաբորբոք եմ:

5. Երբեմն ստում եմ:

6. Քինախինդ եմ:

7. Զուրկ եմ կարեկցության զգացմունքից:

8. Դաժան եմ:

9. Կարող եմ գողություն անել:

10. Մռայլ մարդ եմ:

Առանձին հաշվեք թեստերից յուրաքանչյուրի միավորները: Լուսավոր «Ես»-ի գումարից հանեք մութ «Ես»-ի գումարը: Եթե ստացված թիվը «մինուս» նշանով է. ուրեմն ձեր հոգում իշխում են խավարի ուժերը:

0-50 Ձեր մեջ մարում է լույսի ճառագայթը: Ավելի լայն բացեք ձեր հոգին, եւ լույսն անպատճառ կհաղթի խավարին:

60-100 Լույսը հաղթանակ է տարել խավարի հանդեպ: Սակայն զգոնությունը մի կորցրեք, քանի ձեր հոգուց արմատախիլ չեք արել խավարի վերջին ընձյուղները:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում