livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 06, 2019

Տարածված կարծիք է, որ սեփական անձը սիրելը էգոիզմ է: Իսկ դա վատ բան է: Սակայն հոգեբանները պնդում են, որ իր անձը սիրելը ամենեւին էլ վատ բան չէ, նույնիսկ հակառակը` այն նպաստում է հաջողությանն ու շրջապատի հետ լավ հարաբերություններ հաստատելուն:

ն

1.Գո՞հ եք ձեզանից /այո-5, ոչ-0/ :

2.Տրտնջու՞մ եք, թե անհաջողություններն ուղղակի հետապնդում են ձեզ. /այո-0, ոչ-5/: test2

3.Նախքան որեւէ բան անելը կամ ասելը հետաքրքրվու՞մ եք, թե ինչպես կվերաբերվեն դրան ձեզ շրջապատողները. /այո-0, ոչ-5/:

4.Բարդ իրավիճակում հայտնվելիս սովորաբար հիշու՞մ եք այլոց փորձը. /այո-0, ոչ-5/:

5.Շփոթվու՞մ եք, երբ ձեզ գովում են մարդկանց ներկայությամբ. /այո-0, ոչ-5/ :

6.Կարողանու՞մ եք տեւական ժամանակ միայնակ մնալ. /այո-0, ոչ-5/:

7.Հաստատ համոզվա՞ծ եք, որ հոգեկան կոմֆորտը ուղղակիորեն կախված է նյութական վիճակից. /այո-0, ոչ-5/ :

8.Հաճա՞խ եք այն զգացողությունն ունենում, որ ինչ-որ վատ բան է տեղի ունենալու.

/այո-0, ոչ-5/ :

9.Այլոց հանդեպ ջերմ զգացմունքներ դրսեւորելու մեջ ժլա՞տ եք. /այո-0, ոչ-5/

10.Կարո՞ղ եք հակադրվել կոլեկտիվին. /այո-5, ոչ-0/ :

Ամփոփեք.

25-50 միավոր- Դուք ձեզ սիրում եք այնքան ուժգին, որքան եւ ողջ աշխարհը: Կյանքում ունեցած հաջողությունները մեծամասամբ պայմանավորված են համապարփակ սիրո այս զգացումով: Դրա շնորհիվ դուք շրջապատողներից անընդհատ դրական ազդակներ եք ստանում:

15-30 միավոր- Դժվար է ասել` սիրու՞մ եք ձեզ, թե՞ ոչ: Պարզապես չեք մտածում այդ մասին: Հաճախ եք կենտրոնանում, թե սեփական եւ թե ուրիշների թուլությունների վրա: Ամենայն հավանականությամբ հենց դա է ձեր սեփական անձի հանդեպ որոշ անբարյացակամության պատճառը: Շեղվեք սեփական պրոբլեմներից, ձեր ուշադրությունից ու ջերմությունից ու մի փոքրիկ մաս նվիրեք շրջապատողներին եւ տեսեք, թե ձեր կյանքը որքան է լավանում:

0-10 միավոր- Դուք ձեզ բոլորովին չեք սիրում: Անընդհատ ձեզ թվում է, որ անպայման որեւէ վատ բան է պատահելու:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում