livemarks sitemap
Ուրբաթ, Հոկտեմբերի 18, 2019
altՄեզանից ամեն մեկն ունի իր ինքնատիպ բնավորությունը: Մարդիկ տարբեր են եւ, իհարկե, տարբեր են նրանց բնավորությունները: Փորձիր անկեղծորեն պատասխանել այս թեստի հարցերին եւ որոշիր, թե ինչպիսին է քո բնավորությունը:

Հարցերին պատասխանիր «այո», «ոչ», «չգիտեմ» բառերով:

Այո-2 միավոր

Ոչ-0 միավոր

Չգիտեմ -1 միավոր

1. Երբ դու նամակ եք ուղարկում, վերջում գրո՞ւմ եք Ձեր հասցեն կամ որեւէ տվյալ հետադարձ կապի համար:

2. Հավատարի՞մ եք արդյոք Ձեր սովորություններին եւ գործածո՞ւմ եք միշտ նույն տեսակի օծանելիքը կամ ատամի մածուկը:

3. Երբ հյուր եք գնում Ձեր մտերիմներին, ուշադի՞ր եք արդյոք մանրուքների նկատմամբ (փոշոտ սեղան, ծուռ կախված նկար եւ այլն):

4. Ձեր անձնական գրադարանում Դուք դասավորո՞ւմ եք գրքերն այնպես, որ առանց դժվարության գտնեք ցանկացած գիրք:

5. Սովորություն ունե՞ք պահելու զանազան մանր-մունր իրեր, որոնք անցյալի հիշողություններ են արթնացնում (լուսանկարներ, բացիկներ եւ այլն):

6. Երեկոյան նախապես պատրաստո՞ւմ եք Ձեր հագուստը, կոշիկը կամ պայուսակը:

7. Տանից դուրս գալուց հետո փորձո՞ւմ եք հիշել` ամեն ինչ կարգին վիճակում եք թողել, թե ոչ:

8. Ստուգո՞ւմ եք արդյոք, թե հագուստի բոլո՞ր կոճակներն են տեղում հագնելուց առաջ:

9. Երբ ռադիոյով հայտարարում են ճիշտ ժամանակը, ստուգո՞ւմ եք Ձեր ժամացույցի ճշտությունը:

10. Նկատողություն անո՞ւմ եք Ձեր ընկերներին կամ ծանոթներին` նրանց ճաշակի վերաբերյալ:


ՀԱՇՎԻՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

0-6 միավոր.

Դուք պատկանում եք այն մարդկանց թվին, որոնց համար ամեն ինչ միեւնույնն է: Որեւէ անհաջողության դեպքում դուք համոզված եք, որ կգտնվի որեւէ մեկը, ով անպայման կօգնի Ձեզ դուրս գալ տհաճ իրավիճակներից: Բայց, սովորաբար, Ձեր հույսերը չեն

արդարանում, քանի որ Ձեր ընկերներն էլ երբեք չեն կարողանում հույս դնել Ձեզ վրա: Մտածե՛ք այդ մասին:

7-10 միավոր.

Առաջին հայացքից թվում է, թե Դուք կարգուկանոնի եւ ներդաշնակության կողմնակիցն եք: Սակայն, դա միայն թվում է: Դուք սովորաբար թեթեւ եք ապրում եւ թեթեւ եք վերաբերվում կյանքին ու Ձեզ շրջապատող ամեն ինչին: Դուք փոփոխական մարդ եք եւ չեք փայլում ուժեղ կամքով:

11-16 միավոր.

Դուք խաղաղ մարդ եք, հավասարակշռված, օժտված եք լավ բնավորությամբ: Դուք բարձր եք գնահատում Ձեր տան հարմարավետությունն ու կարգուկանոնը: Շատ կոկիկ եք եւ միշտ կատարում եք Ձեր խոստումները:

17 միավոր եւ ավելի.

Դուք շատ զգայուն եւ տպավորվող մարդ եք: Ցանկացած մանրուք Ձեզ կարող է հուզել եւ նույնիսկ հավասարակշռությունից հանել: Նման բնավորություն ունենալով` դժվար է մարդկանց հետ շփվելը: Աշխատեք չընկնել մանրուքների ետեւից, սովորեք ավելի համբերատար լինել

մարդկանց թուլությունների նկատմամբ, ավելի ուշադիր ու մեղմ:

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում