livemarks sitemap
Ուրբաթ, Սեպտեմբերի 20, 2019

ԹԵՍՏ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Test1• Ցանկանո՞ւմ է արդյոք ձեր երեխան գնալ դպրոց:

• Ոգեւորո՞ւմ է արդյոք այն միտքը, որ դպրոցում հետաքրքիր կլինի սովորելը:

• Ձեր երեխան ունա՞կ է ինքնուրույն որեւէ գործ անելու, ասենք կոնստրուկտոր հավաքելու:

• Ճի՞շտ է, որ ձեր երեխան անծանոթ մարդկանց ներկայությունից ամաչում է:

• Ձեր երեխան կարո՞ղ է նկարներով փոքրիկ պատմություն պատմել, ասենք, չորս-հինգ նախադասություն:

• Ձեր երեխան կարո՞ղ է մի քանի բանաստեղծություն անգիր արտասանել:

• Տարբերո՞ւմ է արդյոք գոյականի թիվը:

• Կարողանո՞ւմ է կարդալ, թեկուզ վանկերով:

• Կարողանո՞ւմ է մինչեւ տասը հաշվել:

• Կարողանո՞ւմ է հասարակ խնդիր լուծել, հանում գումարում կատարել:

• Ճի՞շտ է, որ ձեր երեխան ամուր ձեռքեր ունի:

• Արդյո՞ք սիրում է նկարել եւ գունաներկել պատկերներ:

• Ձեր երեխան գիտի՞ օգտվել մկրատից, սոսնձից:

• Կարող է մեկ րոպեում հավաքել մասերի բաժանված պատկերը:

• Գիտի՞ արդյոք վայրի եւ ընտանի կենդանիների անունները:

• Կարո՞ղ է մեկ բառով ընդհանրացնել միտքը, ասենք` լոլիկը, գազարը, սոխը բանջարեղեն է

• Սիրո՞ւմ է ինքնուրույն նկարել եւ խճանկար հավաքել:

• Ունա՞կ է հստակ կատարել բառացի հրահանգները:

Արդյունքները կախված են դրական պատասխանների քանակից: Եթե այն կազմում է.

15-18 - Կարելի է համարել, որ ձեր երեխան լիովին պատրաստ է գնալ դպրոց: Զուր չէին ձեր տառապանքները, երբ դուք պարապում էիք նրա հետ: Եթե անգամ դժվարություններ առաջանան դպրոցում, հավատացեք, որ հեշտությամբ կհաղթահարվեն:

10-14 - Դուք գտնվում եք ճիշտ ուղու վրա: Ձեր երեխան շատ բան է սովորել, իսկ այն հարցերի բովանդակությունը, որոնք ձեր կողմից բացասական գնահատվեցին, հետագայում կօգնեն ձեզ` ավելի ճիշտ աշխատել երեխայի հետ:

9 - ավելի քիչ - Հատուկ գրականություն կարդացեք, ձեր երեխային շատ ժամանակ հատկացրեք: Ուշադրություն դարձրեք այն բաների վրա, ինչ չգիտի անել ձեր երեխան:

Պատրաստեց ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում