livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

test2,3,4,5,8,10 հարցերին «այո» եւ 1,6,7,9 հարցերին «ոչ» պատասխանի դեպքում գրանցեք 2-ական միավոր:

1. Շո՞ւտ եք վիրավորվում:

2. Սիրո՞ւմ եք մենակ մնալ:

 

3. Շուն կամ կատու սիրո՞ւմ եք:

4. Ձեր խոսքի տե՞րն եք:

5. Կարողանո՞ւմ եք հասկանալ գրվածի ենթատեքստը:

6. Սիրո՞ւմ եք գլուխ գովել:

7. Պատահո՞ւմ է, որ մարդիկ Ձեզ մեղադրեն իրենց անհաջողությունների համար:

8. Կարո՞ղ եք դիմանալ Ձեզ ուղղված սեւեռուն հայացքին:

9. Մեղքի զգացում ունենու՞մ եք, երբ մտերիմ մարդը լալիս է Ձեր ներկայությամբ:

10.Հօգուտ ուրիշի կարո՞ղ եք Ձեր ծրագրերից հրաժարվել:

ԱՄՓՈՓԵՔ

14-20 միավոր

Ձեզ հետ կարելի է խոսել ամեն ինչի մասին եւ հնարավորինս անկեղծ: Դուք կարողանում եք դիմացինին լսել:

8-12 միավոր

Ձեզ մոտ մարդիկ հաճախ են անկեղծանում, բայց միշտ չէ, որ կարող եք համարժեք կերպով ընկալել լսածը: Երբեմն պարզապես չեք լսում Ձեր զրուցակցին, որովհետեւ լսում եք միայն Ձեզ:

0-6 միավոր

Դժվար է Ձեզ հետ անկեղծ լինել: Դուք դրան պարզապես չեք տրամադրում: Թոթափեք ներքին լարվածությունը, դադարեք բոլորի մեջ թշնամի տեսնել, եւ կյանքը կհեշտանա Ձեզ համար:


Ներկայացրեց ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում