livemarks sitemap
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2019

Schastlivaya-devushka-92831. Գո՞հ եք ձեզանից /այո-5, ոչ-0/:

2. Տրտնջո՞ւմ եք, թե անհաջողություններն ուղղակի հետապնդում են Ձեզ /այո-0, ոչ-5/:

3. Նախքան որեւէ բան անելը կամ ասելը հետաքրքրվո՞ւմ եք, թե ինչպես կվերաբերվեն դրան Ձեզ շրջապատողները /այո-0, ոչ-5/

4. Բարդ իրավիճակում հայտնվելիս սովորաբար հիշո՞ւմ եք այլոց փորձը /այո-0, ոչ-5/:

5. Շփոթվո՞ւմ եք, երբ Ձեզ գովում են մարդկանց ներկայությամբ /այո-0, ոչ-5/:

6. Կարողանո՞ւմ եք տեւական ժամանակ միայնակ մնալ /այո-0, ոչ-5/:

7. Հաստատ համոզվա՞ծ եք, որ հոգեկան հարմարավետությունն ուղղակիորեն կախված է նյութական վիճակից /այո-0, ոչ-5/:

8. Հաճա՞խ եք այն զգացողությունն ունենում, որ ինչ-որ վատ բան է տեղի ունենալու /այո-0, ոչ-5/:

9. Այլոց հանդեպ ջերմ զգացմունքներ դրսեւորելու մեջ ժլա՞տ եք /այո-0, ոչ-5/:

10. Կարո՞ղ եք հակադրվել գործընկերներին /այո-5, ոչ-0/:

ԱՄՓՈՓԵՔ

25-50 միավոր- Դուք ձեզ սիրում եք այնքան ուժգին, որքան եւ ողջ աշխարհը: Կյանքում ունեցած հաջողությունները մեծամասամբ պայմանավորված են համապարփակ սիրո այս զգացումով: Դրա շնորհիվ դուք շրջապատողներից անընդհատ դրական ազդակներ եք ստանում:

15-20 միավոր- Դժվար է ասել` սիրո՞ւմ եք Ձեզ, թե  ոչ: Պարզապես չեք մտածում այդ մասին: Հաճախ եք կենտրոնանում սեփական եւ ուրիշների թուլությունների վրա: Շեղվեք սեփական պրոբլեմներից, Ձեր ուշադրությունից ու ջերմությունից, մի փոքրիկ մաս նվիրեք շրջապատողներին եւ տեսեք, թե Ձեր կյանքը որքան է լավանում:

0-10 միավոր- Ինքներդ Ձեզ բոլորովին չեք սիրում: Անընդհատ Ձեզ թվում է, որ անպայման որեւէ վատ բան է պատահելու:

Ներկայացրեց ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում