1. Երբ ժամադրության ես գնում, նախընտրում ես հագնել.
ա. այն զգեստը, որը դուր է գալիս քեզ - 2
բ.այն զգեստը, որը դուր է գալիս Նրան - 3
գ. եղած զգեստներից նորը - 1
2. Երբ երեկոն անցկացնում ես տանը` Նրա ծնողների հետ.
ա. դա ինձ համար տանջանք է - 2
բ. ինձ հետաքրքիր է եւ հաճելի - 3
գ. կարծում եմ`ժամանակի կորուստ է - 1
3. Երբ Նա քեզ գիրք է նվիրում.
ա. պատրաստ եմ փոխել մեկ այլ գրքի հետ - 2
բ. ասում եմ, որ երազում էի այդ գրքից ունենալ - 3
գ. ասում եմ, որ արդեն ունեմ այդ գրքից - 1
4. Եթե Նա խոստացել է զանգել քեզ եւ, չգիտես ինչու, չի զանգում.
ա. ես լաց կլինեմ - 2
բ. մի ամբողջ օր հեռախոսի կողքից այն կողմ չեմ գնա - 3
գ. ընկերուհուս հետ զբոսանքի կգնամ - 1
5. Եթե Նրա մայրը քեզ չի սիրում.
ա. հաշվի կառնեմ նրա պահանջները - 2
բ. կնվիրեմ ծաղիկներ, որպեսզի շահեմ նրա սիրտը - 3
գ. կհարցնեմ, թե ո՞րն է ինձ չսիրելու պատճառը - 1
6. Ընկերդ ցանկանում է որեւէ տեղ հրավիրել քեզ, բայց գումարի պակաս կա.
ա. կառաջարկեմ ծախսը երկուսի միջեւ կիսել - 2
բ. կառաջարկեմ զբոսանք - 3
գ. զրույցի թեման կտրուկ կփոխեմ - 1
7. Կոնֆլիկտից հետո, երբ մեղավորը դու ես.
ա. կսպասեմ, թող առաջինը նա զանգի ու գա - 2
բ. ներողություն կխնդրեմ - 3
գ. այդ մասին բոլոր ընկերուհիներիս կպատմեմ եւ ինձ մեղավոր չեմ զգա - 1
8. Եթե Ձեր ընկերը սպորտի սիրահար է.
ա. իր հետ միասին մրցումներ նայելու կգնամ - 2
բ. կխրախուսեմ իր այդ զբաղմունքը - 3
գ. կմնամ տանը, կծիծաղեմ այդ հոբբի կոչվածի վրա -1
9. Եթե պատահական հանդիպեիր Նրան, ում հանդեպ տարիներ առաջ անտարբեր չէիր.
ա. կհրաժարվեմ Նրա հետ հանդիպումից - 2
բ. կասեմ Նրան, որ ուրիշին եմ սիրում - 3
գ. կհիշեմ անցյալն ու կժամադրեմ - 1
10. Եթե ստիպված եք երկար ժամանակ Նրան չտեսնել.
ա. ընկերուհիներիս հետ կանցկացնեմ ժամանակս - 2
բ. մենության մեջ կնստեմ, նամակներ կգրեմ Նրան - 3
գ. գուցե նախկին ընկերներիցս մեկին հիշեմ եւ հիշեցնեմ իմ գոյության մասին:
15 միավորից ցածր. Դուք Նրան չեք սիրում, եւ պետք չէ ինքներդ Ձեզ խաբեք:
15- 26 միավոր. Դուք մտածում եք, թե սիրահարված եք, սակայն այդպես վստահ մի եղեք:
28 եւ ավելի միավոր. Դուք սիրում եք Նրան:
Պատրաստեց ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ