livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

test1. Որքա՞ն հաճախ եք սնվում օրվա ընթացքում.

ա) 3 անգամ եւ ավելի

բ) 2 անգամ

գ) 1 անգամ

2. Որքա՞ն հաճախ եք օրվա ընթացքում թեթեւ նախաճաշում.

ա) երբեք

բ) 1-2 անգամ

գ) 3 եւ ավելի անգամ

3. Դուք նախաճաշո՞ւմ եք.

ա) միշտ

բ) հազվադեպ

գ) գրեթե միշտ

4. Ի՞նչ է մտնում Ձեր նախաճաշի մեջ.

ա) շիլա, յոգուրտ եւ ըմպելիք

բ) տապակած ուտեստ

գ) մեկ ըմպելիք

5. Որքա՞ն հաճախ եք ուտում տապակած սնունդ.

ա) շաբաթական 1 անգամ

բ) շաբաթական 3-4 անգամ

գ) կարելի է ասել` ամեն օր

6. Որքա՞ն հաճախ եք ուտում թարմ մրգեր ու բանջարեղեն.

ա) օրը 3 անգամ

բ)  օրը 1-2 անգամ

գ) շաբաթական 2 անգամ

7. Որքա՞ն հաճախ եք քաղցրեղեն ուտում. շոկոլադ, կոնֆետ, խմորեղեն եւ այլն.

ա) շաբաթը 1 անգամ

բ) շաբաթը 3 անգամ

գ) ամեն օր

8. Շաբաթվա մեջ որքա՞ն անգամ եք ձուկ ուտում.

ա) 1-ից ավելի

բ) 1 անգամ

գ) գրեթե չեմ ուտում

9. Երբ ճաշ եք պատրաստում.

ա) հանում եմ յուղային մասը

բ) մասնակի եմ հանում յուղային մասը

գ) թողնում եմ այնպես, ինչպես կա

10. Քանի՞ գավաթ սուրճ եք խմում օրվա ընթացքում.

ա) գրեթե չեմ խմում

բ) 3 բաժակից ավելի

գ) 5 բաժակից ավելի

11. Որքա՞ն հաճախ եք հացաբուլկեղեն ուտում.

ա) մի քանի անգամ օրվա ընթացքում

բ) ամեն օր

գ) շաբաթական  3 անգամից քիչ

12. Ո՞ր ուտեստի հետ եք օգտագործում հացը.

ա) մարգարինի

բ) կարագի ու պանրի

գ) կարագի

13. Օրական ի՞նչ չափով եք օգտագործում ալկոհոլային խմիչքներ.

ա) 2-4 գավաթ

բ) գրեթե չեմ խմում

գ) 4 գավաթից ավելի

Յուրաքանչյուր պատասխանի համար գնահատեք Ձեզ  «ա»` 2 բալ, «բ»` 1 բալ, «գ»` 0 բալ.  

Ամփոփեք միավորները.

23-26 միավոր: Ձեր օրվա սննդակարգը նորմալ է: Դուք օգտագործում եք օգտակար մթերքներ: Ձեր դիետան կարելի է ասել` կատարյալ է: Հանգիստ կարող եք երբեմն թույլ տալ որեւէ համեղ բան ուտել, ասենք` հաճույքի համար:

18- 23 միավոր: Ձեր դիետան գերազանց է: Ոչինչ չարժե փոխել: Աշխատեք հետեւել այսպիսի սննդակարգի:

13 -18 միավոր:  Վատ չէր լինի, եթե մի փոքր էլ ավելի ուշադիր լինեիք Ձեր սննդակարգի հանդեպ, քիչ քանակությամբ օգտագործեիք յուղոտ սննդամթերք եւ այլ անառողջ սնունդ:

0 -13 միավոր: Ձեր դիետան պետք է լիովին փոխել: Կա առողջության համար վտանգ: Ամբողջովին վերանայեք օրվա սննդակարգն եւ կազմեք օրվա ճաշացանկ:

 Պատրաստեց

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում