livemarks sitemap
Ուրբաթ, Սեպտեմբերի 20, 2019

Հասկանո՞ւմ եք առանց խոսքերի

1. Կողակիցը ձեռքերը խաչել է կրծքին: Ինչպե՞ս կբնորոշեք նրա այդ դիրքը.
ա) նա տխուր է - 3
բ)  բարկացած է - 2
գ)  սպասում է, թե երբ կխոսեմ հետը - 1

2. Քնելուց առաջ կողակիցն ուզում է շարունակել ընթերցանությունը, բայց ձեր քունը տանում է: Ինչպե՞ս կհամոզեք նրան լույսն անջատել.
ա) ուղղակի կխնդրեմ չկարդալ - 3
բ)  անհանգիստ շուռումուռ կգամ - 1
գ)  կհպվեմ նրան ու կփաղաքշեմ  - 2

3. Երեկույթին ի՞նչ կնախընտրեք խմել.
ա) թեյ - 2
բ) գարեջուր - 1
գ) կոնյակ - 3

4. Ըստ ձեզ, մարդուն ի՞նչն է ստիպում շիկնել.
ա) ամոթի զգացումը - 2
բ) զայրույթը - 1
գ) վախը - 3

5. Երգչի ելույթը լսելիս մտածում եք.
ա) «կարծես թե փոքր-ինչ հուզվում է» - 1
բ) «ոնց էլ չի շփոթվում այսքան մարդու առաջ հանդես գալուց» - 2
գ) «երգչի գործից հեշտ բան չկա» - 3

6. Անծանոթ մի մարդ ձեզ շփոթում է իր մտերիմի հետ ու գրկախառնվելու փորձ անում: Ինչպե՞ս կվարվեք.
ա) ծիծաղս հազիվ կզսպեմ - 1
բ) կընկրկեմ - 2
գ) քաղաքավարությամբ կկանխեմ հասկացնելով, որ ուրիշի հետ է շփոթել - 3

7. Ի՞նչ մասնագիտության տեր կարող է լինել զուսպ արտաքինով, ակնոցով երիտասարդ կինը.
ա) բանկի ծառայող - 3
բ) ուղեկցորդուհի - 1
գ) օպտիկական խանութի վաճառողուհի - 2

Ամփոփենք

ա.7-11 միավոր- Նախապաշարումներից զերծ եք և ունակ եք հասկանալու անգամ շարժումների լեզուն: Այնուհանդերձ, ջանացեք ինքներդ ավելի հասկանալի լինել ուրիշներին և լրացուցիչ «վերծանման» անհրաժեշտություն չստեղծել:

բ.12-16 միավոր- Մարդկանց էությունն ընկալելու համար ձեզ մի խորաթափանց հայացքն էլ բավական է. «խոսքերն ավելորդ են» արտահայտությունն իսկը ձեր մասին է ասված:

գ.17-21 միավոր- Հաճախ կարող եք չնկատել, երբ ինչ-որ մեկը փորձի սևը որպես սպիտակ ներկայացնել: Խուսափեք հապշտապ որոշումներ ընդունելուց և հաճախ վերանայեք սեփական տեսակետը:

վերև↑


Ո՞վ է ավելի կարևոր

Ընդհանրապես ընկերուհու կարիք ունե՞ք: Ստուգեք:

1. Ամենից առաջ ո՞ւմ կպատմեք ամուսնու հետ վեճի մասին.
ա) ընկերուհուն- 2
բ) մայրիկին- 1
գ) ոչ մեկին- 0

2. Ո՞ւմ հետ կքննարկեք վերջերս կարդացած գիրքը.
ա) ամուսնու- 1
բ) ընկերուհու- 2
գ) ոչ մեկի- 0

3. Ինչի՞ մասին եք հեռախոսով խոսում ընկերուհու հետ.
ա) քննարկում ենք ամեն ինչ- 2
բ) միայն առանձնապես կարևոր կամ հետաքրքիր բանի մասին- 1
գ) ընդհանրապես հեռախոսով խոսելու սիրահար չեմ- 0

4. Ամենից առաջ ումի՞ց պարտքով փող կվերցնեք
ա) ազգականներից- 1
բ) գրավատուն կգնամ- 0
գ) ընկերուհուց- 2

5. Տարեդարձը նշելու իդեալական տարբերակն ըստ ձեզ
ա) ընկերուհիների հետ հավաքույթն է- 2
բ) ամուսնու հետ ռոմանտիկ երեկոն- 1
գ) ազգուտակի հետ հավաքույթը- 0

6. Ո՞ւմ հետ խանութ, տոնավաճառ կգնաք՝ նոր զգեստ ընտրելու
ա) միայնակ- 0
բ) լավագույն ընկերուհու- 2
գ) ամուսնու- 1

7. Կհրաժարվե՞ք ցածր վարձատրվող աշխատանքից, եթե տվյալ աշխատավայրում շատ ընկերուհիներ ունեք.
ա) այո- 0
բ) միայն այն դեպքում, եթե փողի խիստ կարիք ունենամ- 1
գ) ոչ- 2

8. Ընկերուհին ձեզանից խնդրում է բավական դժվարին ծառայություն մատուցել: Դուք...
ա) կհրաժարվեք- 0
բ) կանեք ձեր ձեռքից եկածը- 2
գ) կօգնեք մասնակիորեն- 1

9. Կարո՞ղ եք միայնակ, առանց ընկերակցության, մարզակումբ կամ սրճարան գնալ,
ա) այո, հեշտորեն- 0
բ) այո, բայց այնքան էլ վստահ չեմ զգա ինձ- 1
գ) ոչ, ավելի շուտ ընդհանրապես ոչ մի տեղ չեմ գնա- 2

10. Ձեր զավակի համար պետք է մանկապարտեզ կամ դպրոց ընտրեք.
ա) տեղեկատու գրականություն կքրքրեք- 0
բ) անձամբ կայցելեք շրջակայքի հաստատություններն ու կզրուցեք դրանց աշխատակիցների հետ- 1
գ) կվստահեք ընկերուհիների կարծիքին- 2

Ամփոփենք

Մինչև 6 միավոր- Դուք բնույթով միայնակ մարդ եք: Ընկերուհիների հետ «դատարկ» խոսակցությունները համարում եք ժամանակի զուր վատնում: Դուք բարձր արդյունքների կհասնեք ավելի շուտ միայնակ, քան ուրիշների օգնությամբ: Սակայն դուք ձեզ միայնակ եք զգում: Փորձեք ավելի բաց ու անկեղծ լինել:

7-14 միավոր- Դուք ընկերուհիներ ունեք, բայց առաջնայինը ձեզ համար ընտանիքն է ու սիրած մարդու հետ շփումը: Հանուն ընկերուհու հետ հեռախոսով զրուցելու աշխատանքից նոր տուն եկած ամուսնուն չեք անտեսի: Ձեր կյանքում մտերիմներից յուրաքանչյուրն իր   տեղն ունի:

15-20 միավոր- Ընկերուհիների պակաս երբեք չեք զգացել: Նրանք ձեզ և խորհուրդ են տալիս, և՛ սփոփում, և՛ հարկ եղած դեպքում զվարճացնում: Բայց երբեմն զգում եք, որ «կանանց եղբայրությունը» սահմանափակում է ձեր ազատությունը, խանգարում ինքնուրույն որոշում ընդունելուն: Մերձավորներն էլ իրենց հերթին են նեղանում, որ օտար մարդիկ քաջածանոթ են ձեր ընտանիքում տեղի ունեցող ամեն ինչին: Լավ կլիներ՝ ավելի ինքնուրույն լինեիք:

վերև↑

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում