livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

bloodԱրտասահմանյան որոշ գիտնականնների կարծիքով արյան խմբից է կախված մարդու խառնվածքը, նրա առողջությունը եւ բնավորությունը: Դա էապես ազդում է նաեւ նրա ընտանեկան կյանքում նրա համատեղելիության վրա: Առավել անհամատեղելի են այն ամուսինները, որոնք բնավորության միատեսակ բացասական գծեր ունեն:


Նրանք, ում արյան խումբն առաջինն է, եռանդուն են, շփվող, ուժեղ կամք ու «ճեղքելու» ունակություն ունեն: Ղեկավար պաշտոններն ամենահարմարն են նրանց համար: Աշխատում են առանց հոգնելու եւ կարճ ժամանակում կարող են ուրիշներից եռակի անգամ ավելի շատ գործ անելու: Բնությունից գերազանց առողջությամբ են օժտված: Երկար են ապրում: 75 տարվան հասնելու հավանակությունը նրանց մոտ  60 տոկոսով ավելի բարձր է, քան արյան այլ խումբ ունեցողներինը: Կարծիք կա, որ նրանք ֆիզիկապես ավելի ամուր են, քանի որ հոգեպես առավել կայուն են:

Արյան երկրորդ խումբ ունեցողները հարգալից են, խելամիտ են, աշխատունակությունը պահպանում են նույնիսկ ուժեղ սթրեսի պայմաններում: Բարեխիղճ են, ջանասեր: Ծառայության մեջ արագորեն առաջ են գնում: Նրանց «այո»-ն միշտ հուսալի է: Նրանք հավատարիմեն ընկերներին, սիրելիներին, հարազատներին: Ինտելիգենտ են, կուլտուրական: Կարճ ասաց` արյան այս խումբն ունեցողները կատարելության մարմնացում են: Ավա՜ղ, նրանց առողջությունը փխրուն է: Հակված են դեպի «քաղաքակրթության հիվանդությունները». սրտամկանի ինֆարկտ, աթերոսկերոզ, միզաքարային հիվանդություններ, դիաբետ, ուռուցքներ:

Արյան երրորդ խումբը բնորոշ է զգայուն, օժտված եւ նուրբ մարդկանց: Նրանք հուսալի ընկերներ եւ գործընկերներ են: Աշխատանքում բարձր պահանջներ են ներկայացնում ինչպես իրենց, այնպես էլ ուրիշներին: Նրանց նրբանկատ, խոցելի եւ զգայուն հոգին հուսալիորեն ծածկված է արտաքին անվրդովության եւ հանգստության տակ: Բայց երբ խոսքը գնում է սիրո մասին, զգացմունքները կարող են բուռն կերպով եւ անզսպելիորեն դուրս հորդել: Արյան այս խումբն ունեցող կանայք տղամարդկանցից ավելի խանդոտ են եւ ընդհանրապես չափից ավելի ինքնուրույն են, փոփոխական, գործում են տրամադրության ազդեցությամբ: Որքան էլ տարօրինակ է, երրորդ խմբի արյուն ունեցողներն ավելի առողջ են, քան առաջին խումբ ունեցողները:

Չորրորդ խմբի արյուն ունեցող մարդկանց ներսում առնվազն երկու «հոգիներ» են գոյակցում: Երբեմն դա տանջալից կասկածների եւ տառապանքների աղբյուր է դառնում: Կրքերի այդ փոթորիկը խորը թաքցված է օտար աչքերից: Սիրո, ընկերության մեջ եւ ընտանիքում այս այս մարդիկ մոտ են զուգընկերոջ իդեալին:

Երազելով իրենց երջանկության մասին` նրանք ձգտում են երջանկացնել նաեւ իրենց ընտրյալին: Չորրորդ խմբի մասին գենետիկները շատ քիչ բան են հայտնում, քանի որ այն չափազանց հազվադեպ է հանդիպում, իսկ դա դժվարացնում է հետազոտությունները:

Ներկայացրեց`

Արմենուհի Հակոբյանը

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում