livemarks sitemap
Երկուշաբթի, Մարտի 27, 2017

test11. Ձեզ մոտ գումար է հայտնվել: Այդ գումարն ամբողջությամբ կարո՞ղ եք ծախսել` գնելով նվերներ ընկերների համար:

2. Ընկերը պատմում է Ձեզ իր ունեցած անհաջողությունների մասին: Կհասկացնե՞ք նրան, որ դա Ձեզ ընդհանրապես չի հետաքրքրում, եթե նույնիսկ այդպես է:

 

3. Եթե Ձեր զուգընկերը շախմատ կամ այլ խաղ վատ է խաղում, հնարավո՞ր է խաղն այնպես վարեք, որ նա հաղթողի դերում հայտնվի:

4. Հաճա՞խ եք մարդկանց հաճելի բառեր ասում, հենց այնպես`տրամադրությունն բարձրացնելու համար:

5. Չար կատակներ անել սիրո՞ւմ եք:

6. Դուք հիշաչա՞ր եք:

7. Կարո՞ղ եք համբերատար լսել մարդուն, եթե անգամ Ձեզ ընդհանրապես չի հետաքրքրում նրա ասածը:

8. Կարո՞ղ եք կիրառել Ձեր ընդունակությունները գործնականում:

9. Կդադարեցնե՞ք խաղը, եթե տեսնեք`պարտավում եք:

10. Եթե վստահ եք, որ իրավացի եք, հրաժարվո՞ւմ եք լսել ընդդիմախոսի խոսքը:

11. Խնդրանքները հաճույքո՞վ եք կատարում:

12. Ունա՞կ եք ինչ-որ մեկին ծաղրելու, ինչ է թե բարձրացնեք ձեզ շրջապատող մարդկանց տրամադրությունը:

ԱՄՓՈՓԵՔ

1, 3, 4, 7, 11 հարցերին «այո» եւ 2, 5, 6, 8, 9, 10, 12-ին` «ոչ»: Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի դեպքում գրանցեք 1-ական միավոր:

8 միավորից ավելի` դուք սիրալիր եք, ձեզ սիրում են շրջապատում, դուք գիտեք, թե ինչպես շփվել մարդկանց հետ: Հավանաբար շատ ընկերներ ունեք: Միայն հիշեք, որ պետք չէ բոլորին հաճելի լինել: Դա ձեզ օգուտ չի բերի:

4-8 միավոր`բարի եք, բայց ոչ բոլորի հետ: Ոմանց համար կարող եք ամեն քայլի գնալ, իսկ ոմանց համար անգամ շփվելը կարող է տհաճ լինել: Բայց դա այնքան էլ վատ բան չէ: Պետք փորձել բոլորի հետ հավասար լինել, որ մարդիկ չնեղանան ձեզնից:

4-ից ցածր միավոր`պետք է խոստովանել, որ ձեզ հետ դժվարությամբ են շփվում անգամ հարազատները: Եղեք ավելի բարյացակամ եւ դուք ավելի շատ ընկերներ կունենաք: Ընկերությունը բարի վերաբերմունք է պահանջում:

Ներկայացրեց ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում