tell truth2, 3, 4, 5, 8, 10 հարցերին «այո» եւ 1, 6, 7, 9 հարցերին «ոչ» պատասխանի դեպքում գրանցեք 2-ական միավոր:

1. Շո՞ւտ եք վիրավորվում:

2. Սիրո՞ւմ եք առանձնություն:

3. Շուն սիրո՞ւմ եք:

4. Ձեր խոսքի տե՞րն եք:

5. Կարողանո՞ւմ եք հասկանալ գրվածի ենթատեքստը:

6. Սիրո՞ւմ եք գլուխ գովել:

7. Պատահո՞ւմ է, որ մարդիկ ձեզ մեղադրեն իրենց անհաջողությունների համար:

8. Կարո՞ղ եք դիմանալ ձեզ ուղղված սեւեռուն հայացքին:

9. Մեղքի զգացում ունենո՞ւմ եք, երբ մտերիմ մարդը լալիս է ձեր ներկայությամբ:

10. Հօգուտ ուրիշի կարո՞ղ եք ձեր ծրագրերից հրաժարվել:

 

ԱՄՓՈՓԵՔ

 

14-20 միավոր

Ձեզ հետ, անկասկած, կարելի է խոսել բացարձակապես ամեն ինչի մասին եւ հնարավորինս անկեղծ: Դուք կարողանում եք դիմացինին լսել, հասկանալ եւ մխիթարել:

8-12 միավոր

Մտերիմ մարդիկ հաճախ են ձեզ մոտ անկեղծանում, բայց միշտ չէ, որ դուք կարող եք համարժեք կերպով ընկալել լսածը: Երբեմն պարզապես չեք լսում ձեր զրուցակցին, իսկ երբեմն էլ ասես խլանում եք, որովհետեւ լսում եք միայն ձեզ:

0-6 միավոր

Դժվար է ձեզ հետ անկեղծ լինել: Դուք դրան պարզապես չեք տրամադրում: Թոթափեք ներքին լարվածությունը, դադարեք բոլորի մեջ թշնամի տեսնել, եւ կյանքը կհեշտանա ձեզ համար: