livemarks sitemap
Ուրբաթ, Սեպտեմբերի 20, 2019

141. Երբ մտածում եք Ձեր անցած կյանքի մասին, հանգում եք այն եզրակացության, որ.


ա) ամեն ինչ եղել է ավելի վատ, քան լավ,
բ) ամեն ինչ եղել է ավելի լավ, քան վատ,
գ) ամեն ինչ եղել է հոյակապ:


2. Երբ առավոտյան արթնանում եք, ավելի հաճախ.
ա) ոչնչի մասին չեք ցանկանում մտածել,
բ) մտածում եք օրվա ծրագրերի մասին,
գ) ժպտում եք` լավ օրվա ակնկալիքով:


3. Օրվա վերջում դուք հիմնականում.
ա) դժգոհ եք ձեզանից,
բ) մտածում եք, որ օրը կարող էր ավելի լավը լինել,
գ) քնում եք բավարարվածության զգացումով:


4. Եթե հեռուստատեսությամբ հաղորդում են ինչ-որ պատահարի մասին, դուք ինքներդ ձեզ ասում եք.
ա) մի օր էլ ինձ հետ նման բան կպատահի,
բ) բարեբախտաբար, դա պատահել է ոչ ինձ հետ,
գ) այս լրագրողներն այնքան են սիրում չափազանցնել:


5. Հիշելով, թե ինչպիսին էիք դուք մի քանի տարի
առաջ, մտածում եք.
ա) ժամանակն աշխատում է իմ դեմ,
բ) ժամանակն ընթանում է իր հունով,
գ) ժամանակն աշխատում է իմ օգտին:


6. Ձեր ընկերների մասին մտածում եք, որ նրանք.
ա) այնքան էլ հետաքրքիր չեն, որքան որ կուզեի լինեին,
բ) անթերի չեն, բայց տանելի են,
գ) հրաշալի մարդիկ են:


7. Գնահատելով ձեզ շրջապատողների վերաբերմունքը մտածում եք.
ա) մարդիկ անարդար են իմ հանդեպ,
բ) ես ավելի վատը չեմ, քան մյուսները, եւ շրջապատը տեսնում է դա,
գ) ինձ շրջապատող մարդիկ սիրում եւ հարգում են ինձ, որովհետեւ ես իսկապես արժանի եմ այդ վերաբերմունքին:


8. Եթե հանկարծակի ստանում եք վատ լուր, ապա.
ա) խուճապի եք մատնվում,
բ) Սքարլեթ Օհարայի պես ինքներդ ձեզ ասում եք. «Այդ մասին ես կմտածեմ վաղը»,
գ) սկսում եք փնտրել խնդրի բոլոր հնարավոր լուծումները:


9. Եթե դուք անտրամադիր եք.
ա) անիծում եք ամեն ինչ եւ ամենքին,
բ) մտածում եք, որ ուրիշների համար էլ է վատ լինում,
գ) մտածում եք, որ շուտով ամեն ինչ լավ կլինի:


10. Երջանիկ լինել նշանակում է.
ա) փող եւ հզորություն ունենալ,
բ) ճանաչված լինել,
գ) սիրել եւ սիրված լինել:
ա) - 0 միավոր բ) - 1 միավոր գ) - 2 միավոր


0-7 միավոր. - Դուք վերջնականապես ձեզ գրանցել եք հավերժ դժբախտների շարքում: Սակայն նախքան այդ շարքում ընդգրկվելը մի պահ
նայեք ձեր շուրջը: Չէ՞ որ կյանքը հիասքանչ է եւ այնտեղ բոլորն էլ ունեն իրենց տեղը:
8-12 միավոր. - Ձեզ համար երջանկությունը եւ դժբախտությունն արտահայտվում են 50/50 ձեւաչափով: Եթե ուզում եք թեքել կշեռքի նժարը
ձեր օգտին, փորձեք չհանձնվել եւ չընկճվել դժվարություններից: Հուսադրեք ձեզ եւ հավատացեք ձեր հաջողության աստղին:
13-16 միավոր. - Ձեր կյանքում ուրախությունն ավելի շատ է, քան տխրությունը: Դուք համարձակ եք, հավասարակշռված, սթափ եք դատում
եւ պարզ բնավորություն ունեք: Դուք չեք խուճապահարվում դժվարություններից` օբյեկտիվ գնահատելով իրավիճակը: Վայելում եք ձեզ
շրջապատող մարդկանց վստահությունը, եւ նրանց հաճելի է ձեզ հետ:
17-20 միավոր. - Դուք իսկապես երջանիկ մարդ եք: Դուք կենսուրախ եք, լավատես, շփման մեջ` հաճելի: Այս ամենը շատ լավ է, բայց չե՞ք
կարծում, որ չափից ավելի թեթեւ եք վերաբերվում ամեն ինչին: Միգուցե փորձեք փոքր-ինչ սառը դատել:

Ներկայացրեց Ելենա Մուրադյանը

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում