livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 17, 2019

test1Իհարկե, լավ կլիներ, որ այս հարցը տրվեր ոչ թե ձեզ` տնտեսուհիներիդ, այլ ձեզ շրջապատող մարդկանց: Բայց ավելորդ չէր լինի, եթե դուք ինքներդ մեկ անգամ եւս մտածեք այն մասին, թե ինչպես եք վարում տնտեսությունը: Գուցեեւ դրա շարժառիթը լինի կիսալուրջ-կիսահումորային այս թե՞ստը: Եվ այսպես, յուրաքանչյուր «այո» պատասխանին (հուսանք, որ կպատասխանեք ազնվորեն, որովհետեւ չարժե խաբել ինքներդ ձեզ) դուք կստանաք մեկ միավոր, յուրաքանչյուր «ոչ»-ի համար` 0 միավոր:

1. Գրո՞ւմ եք ձեր եկամուտները:

2. Կարո՞ղ եք արագ պատրաստել թեթեւ ընթրիք, եթե անսպասելի հյուրեր են եկել (իհարկե, այն ամենով, ինչ կգտնվի տանը):

3. Կարո՞ղ եք պատրաստել տասը «արագ» ճաշատեսակ, որոնցից յուրաքանչյուրի պատրաստումը չի խլի 30 րոպեից ավելի:

4. Հաճա՞խ է պատահում, որ ձեր դրամը չի բավականացնում մինչեւ հաջորդ ստանալիքը` չնայած որ խոշոր գնումներ չեք կատարել:

5. Արդյոք միշտ գիտեք, թե տվյալ պահին ինչ է անհրաժեշտ ձեր տանը, ենթադրենք` շաքարավազ, լուցկի կամ աղ:

6. Արտակարգ իրադարձությո՞ւն է ձեզ համար այն, որ աղբարկղն եք նետելու մթերք, որը փչացել է երկար պահելուց, թե՞ դա սովորություն է:

7. Պահածոներ պատրաստո՞ւմ եք:

8.  Եթե ցանկանում եք խոշոր գնումներ կատարել, ստացած աշխատավարձից անմիջապես որոշ գումար պահո՞ւմ եք:

9. Ձեր ամուսնուց թաքցնո՞ւմ եք ձեր պահած գումարի չափը:test

10. Ամեն օ՞ր եք մաքրում բնակարանը, թե՞ որոշակի օրերի:

11. Գիտե՞ք, թե հենց որտեղ` որ պայուսակում, որ արկղում է դրված տվյալ իրը, եթե երկար ժամանակ չեք օգտագործել:

12. Ձեզ զայրացնո՞ւմ է չլվացած ամանների կույտը:

13. Ձեր ամուսինը կամ ընտանիքի անդամներն օգնո՞ւմ են, երբ մաքրում եք տունը:

14. Կարողանո՞ւմ եք առավոտյան ձեզ 20 րոպե հատկացնել, որպեսզի հանգիստ նախաճաշեք եւ զբաղվեք ձեր արտաքինով:

15. Սիրո՞ւմ եք երկար ժամանակ տրամադրել ձեզ` ներկել մազերը, եղունգները, դեմքը հարդարել եւ այլն:

16. Պատրաստո՞ւմ եք տաք ընթրիք:

 

ԱՄՓՈՓԵՔ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ

 

10-16 միավոր. Դուք օրինակելի տնտեսուհի եք: Զարմանալի է, թե մեկ կնոջ մեջ ինչքան շնորք է խտացված: Կա՛մ դուք ունեք ժամանակ եւ համբերություն, կա՛մ պարզապես աննման կազմակերպիչ եք:

6-9 միավոր. Դուք խելացի տնտեսուհի եք, բայց ետ կանգնեք խիստ կանոններից: Դա վատ չէ: Տան կարգուկանոնը կարեւոր գործ է, բայց ոչ միակը:

0-5 միավոր. Տնային տնտեսությունը` ձեր երազանքը չէ: Երեւի դուք ուրիշ գործերով եք զբաղված: Բայց մի՛ տխրեք. տնտեսավարության արվեստը սովորելը երբեք ուշ չէ, սկսեք թեկուզ այսօրվանից:


Պատրաստեց  ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում