livemarks sitemap
Երկուշաբթի, Մարտի 27, 2017

nverՀազիվ թե գտնվի մեկը, որ չսիրի նվերներ ստանալ: Սակայն ոչ պակաս հաճելի է նվերներով ուրախացնել ընկերներին եւ մտերիմներին: Եվ նվերի արժեքը ամենեւին էլ չի որոշում նրա գինը: Ինչպես ասում են. «Ինձ համար թանկ չէ քո նվերը, այլ թանկ է քո սերը»: Նվերն ավելի հեշտ է ընտրել, եթե գիտեք տվյալ մարդու ճաշակը, ում համար այն նախատեսում եք: Սակայն նվերը բացահայտում է նաեւ մեր սեփական ճաշակը: Եվ, ինչպես հոգեբաններն են ասում, ոչ միայն ճաշակը, այլեւ` բնավորության առանձնահատկությունները: Ցանկանո՞ւմ եք ստուգել նրանց իրավացիությունը եւ միաժամանակ ավելի լավ ճանաչել ինքներդ ձեզ: Ուրեմն պատասխանեք այս տեստի հարցերին, հաշվեք միավորները եւ եզրակացությունները համեմատեք ինքներդ ձեր մասին ունեցած պատկերացման հետ:

ՆՎԵՐ ԸՆՏՐԵԼԻՍ`

1. ներդնո՞ւմ եք, արդյոք, հատուկ իմաստ:

Այո-5

ոչ միշտ-4

ոչ-3

2. Երկա՞ր եք մտածում նախքան նվեր ընտրելը:

Այո-5

երբեմն -4

ոչ-3

3. Գերադասո՞ւմ եք նվեր տալ, ըստ նախնական պայմանավորվածության:

Այո-5

երբեմն-4

գրեթե միշտ-3

4. Կարծում եք, որ նվերն ամենից առաջ պետք է գործածակա՞ն լինի:

Այո-3

երբեմն-4

ոչ-5

5. Համոզվա՞ծ եք, որ ավելի լավ է պատկառելի նվեր տալ, քան փոքր:

Այո-5

երբեմն-4

ոչ-3

6. Մտահոգվո՞ւմ եք, արդյոք, որ նվերն անպայման հիշեցնի Ձեր մասին:

Այո-3

ոչ միշտ-4

ոչ-5

7. Գտնո՞ւմ եք, որ նվերի որակն ու գինը ընտրության ժամանակ որոշող հանգամանքներ են:

Այո-3

որոշ դեպքերում-4

ոչ-5

8. Մտածո՞ւմ եք այն մասին, որ նվերները պարտավորեցնում են:

Այո-3

ոչ -5

կախված է հանգամանքներից 4

9. Պատահո՞ւմ է նվերներ ընտրեք այն հաշվարկով, որ օգտագործեք նա եւ դուք:

Այո-3

երբեմն-4

ոչ-5

10. Համաձա՞յն եք այն կարծիքին, որ ոչ մեծ նվերները ամրապնդում են բարեկամությունը, իսկ խոշոր նվերները` պարտավորեցնում:

Այո-3

անտեսում եմ դա-4

ոչ-5

Իսկ այժմ իմի բերենք արդյունքները.

30-36 միավոր. Դուք հարգում եք ավանդույթները, Ձեր կյանքում ամեն ինչ պետք է լինի կայուն եւ հաստատուն: Ձեզ վրա կարող են հույս դնել ե՛ւ մտերիմները, ե՛ւ հարազատները ե՛ւ գործընկերները:

37-43 միավոր. Դուք աշխատում եք մյուսներից լավը լինել կամ, գոնե, թվալ այդպիսին: Վախենում եք դրսեւորել ձեր թուլությունները, այդ պատճառով շատերի վրա սառը մարդու տպավորություն եք թողնում: Իսկ դուք այդպիսին չեք:

44 եւ ավելի. Մտերիմների եւ բարեկամների ծածուկ ցանկությունները կռահելը Ձեր երազանքն է: Ձեզ համար ամենակարեւորն է հասկանալ եւ ամեն ինչում օգնել նրանց: Դուք երախտապարտություն կամ պատասխան ծառայություն չեք սպասում:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում