test

Տղամարդն ընտանիքի գլխավորն է: Բայց ժամանակակից զբաղված մարդու ընտանիքում գրեթե ողջ հույսը, իշխանությունը, կարծես թե, նույնպես պատկանում է կնոջը: Նա է վարում տնային տնտեսությունը, մարում մուծումները, հաշիվներ անում, պահում եւ վերանորոգում բնակարանն ու էլի շատ ուրիշ գործեր: Կանանց մեծամասնությունը հաջողությամբ է գլուխ հանում այդ պարտականություններից, բայց նրանց խնդիրը խիստ թեթեւանում է, եթե ամուսինները տնային գործերին մոտենում են այնպես մասնագիտորեն, ինչպես իրենց աշխատատեղերում են:

 

Եվ այսպես, եթե գործարար տղամարդն այնքան էլ մտահոգված չէ ընտանիքով, ապա նա պետք է լրջորեն մտածի այդ մասին եւ պատասխանի մեր առաջարկած հարցերին` ասելով միայն «այո» կամ «ոչ»:

1. Երբ աշխատանքից պատրաստվում եք տուն գնալ, երջանկության զգացում ապրո՞ւմ եք, թե՞ ոչ:

2. Անհրաժե՞շտ եք համարում ամեն օր մտքեր փոխանակել կամ տարբեր մանրուքների շուրջ խոսել ձեր կնոջ հետ:

3. Գիտե՞ք ձեր ընտանիքի շաբաթվա բյուջեն:

4. Ձեր երեխաների դասղեկի կամ դաստիարակի անունը գիտե՞ք:

5. Ձեր կինը տեղյա՞կ է ձեր աշխատանքի բնույթին:

6. Գիտի՞ արդյոք ձեր կինը ձեր աշխատանքի կամ ձեռնարկության արտադրանքի նշանակությունն ու օգտակարությունը:

7. Ձեր կինը տեղյա՞կ է ձեր ընդհանուր եկամտին:

8. Ճանաչո՞ւմ է ձեր ընկերներին, գիտի՞, թե ինչ կարծիքի եք նրանց մասին:

9. Երբեւէ հրաժարվե՞լ եք գործարար տեսակցությունից, որպեսզի ձեր կնոջ հետ որեւէ տեղ գնաք:

10. Գիտե՞ք ձեր կնոջ ընկերներին, ծանոթներին, եւ թե ինչպես է նա վերաբերվում նրանց:

11. Հետաքրքրվե՞լ եք` քիչ առաջ ինչ գիրք է կարդացել:

12. Գիտե՞ք արդյոք, թե առավոտյան ո՞ր ժամին է նա արթնանում:

13. Խորհրդակցո՞ւմ եք նրա հետ, թե ինչպես կազմակերպել հանգիստը, ուր գնալ:

14. Քննարկո՞ւմ եք նրա հետ ապագայի ձեր ծրագրերը:

15. Ձեր հետաքրքրությունները համընկնո՞ւմ են, թե այլ են նրա հետաքրքրությունները:

16. Սիրո՞ւմ եք իրար:

 

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

 

Եթե «այո»-ի թիվը 11-16, ձեր ընտանեկան խնդիրները լուծում եք հաջողությամբ:

6-10` աշխատանքը չափազանց շատ է խլում ձեր ուշադրությունն ու ժամանակը: Ցանկալի է հաճախ հիշել ընտանիքին:

1-5` Ձեզ անհրաժեշտ է լրջորեն վերանայել ընտանիքի նկատմամբ ձեր վերաբերմունքը:

 

 Ինչպե՞ս են կանայք ծնված

 

ՀՈՒՆՎԱՐԻՆ- Մի քիչ մելամաղձոտ, բայց քաղցր բնավորությամբ:

ՓԵՏՐՎԱՐԻՆ- Իրենց ամուսիններին սաստիկ սիրող, կարեկից եւ զգայուն սիրտ ունեցող, բարի մայր:

ՄԱՐՏԻՆ- Փոքրիկ, գեղեցիկ տիկնիկ` առանց խելքի, վեճ սիրող եւ նախանձ:

ԱՊՐԻԼԻՆ- Փոփոխամիտ, արտաքինից ոչ այնքան երեւացող, տարփալից խառնվածքով:

ՄԱՅԻՍԻՆ- Հմայիչ, սիրելի, ամեն հաճույք տենչացող:

ՀՈՒՆԻՍԻՆ- Դատարկ բաների սիրահար եւ բուռն:

ՀՈՒԼԻՍԻՆ- Գեղեցիկ, քմայքոտ, գլխի մեջ միշտ փոթորիկ:

ՕԳՈՍՏՈՍԻՆ- Հավասարակշիռ, խնայասեր:

ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ- Խոհական եւ մարդասեր:

ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ- Պչրասեր:

ՆՈՅԵՄԲԵՐԻՆ- Շարժուձեւն ու նկարագիրը շնորհալի:

ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ- Խենթ ու հետաքրքիր:

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ