livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

tesstՓորձեք որոշել ձեր ամուսնու բնավորությունը` նրան առաջարկելով  պատասխանել տրված հարցերին: Պարզ է,  որ պատասխանները պետք է անկեղծ լինեն: Նույն հարցերին պատասխանեք եւ ինքներդ: Առանձին-առանձին հաշվեք ձեր եւ նրա միավորները: Արդյունքները համեմատելով` կկարողանաք պարզել, թե որքանով եք ճանաչում ձեր ամուսնուն: Նրա հավաքած միավորների թիվը ցույց կտա, թե նա իրականում ինչպիսին է:  

1. Ինչպիսի՞ն է իրեն համարում ձեր ամուսինը.

ա. բոլորի կողմից հարգված եւ ծանրակշիռ (4)

բ. եռանդուն եւ փառասեր (5)

գ. արտիստ խառնվածքով (3)

դ. գրավիչ (1)

ե. ուշադիր եւ հոգատար (2)

2. Ի՞նչ մասնագիտություն, պաշտոն կուզենար ունենալ.

ա. ձեռնարկության ղեկավար  (5)

բ. հայտնի արտիստ կամ երգիչ (1)

գ. գրող, նկարիչ, կոմպոզիտոր (3)

դ. նյութապես ապահովված (4)

ե. չունենալ ոչ մի պարտավորություն եւ զբաղվել ինչով քեֆն ուզի (2)

3. Ինչի՞ մասին է ամենից շատ սիրում խոսել.

ա. իր մասին (1)

բ. աշխատանքի եւ շրջապատի մարդկանց մասին (5)

գ. ընտանեկան հարաբերությունների, երեխաների մասին (4)

դ. ամեն ինչի եւ ոչնչի մասին (3)

ե. գերադասում է լսել ուրիշներին (2)

4. Մտերիմների շրջանում ամենից հաճախ զրուցում է.

ա. իր նման տղամարդկանց հետ (4)

բ. հաճելի կանանց հետ (1)

գ. այն մարդկանց հետ, ովքեր կարող են իրեն օգտակար լինել (5)

դ. արվեստի մարդկանց, հայտնի անհատականությունների, հասարակության մեջ որոշակի դիրք ունեցող մարդկանց հետ (3)

ե. խուսափում է մարդկանցից (2)

5. Ինչո՞վ է սիրում զբաղվել աշխատանքից դուրս.

ա. հաճախել թատրոն, կինո, համերգներ (4)

բ. ընկերների հետ բաժակ բաժակի խփել (3)

գ. գերադասում է աղմկոտ միջավայրեր (1)

դ. լինում է հասարակության մեջ, որպեսզի կարգավորի իր գործերը (5)

ե. հաճույքով մնում է տանը (2)

6. Ձեր ո՞ր նվերն է նրան մեծ ուրախություն պարգեւում.

ա. որեւէ հագուստ (1)

բ. օգտակար մանրուքներ` ծխախոտ, վառիչ եւ այլն (5)

գ. հետաքրքիր գիրք (2)

դ. արվեստի ստեղծագործություն (3)

ե. գերադասում է ինքն իր համար նվերներ ընտրել (4)

7. Ինչպե՞ս է որոշում ընդունում.

ա. երկար մտածում եւ ծանրութեթեւ է անում (5)

բ. որոշում է առանց երկար մտածելու (1)

գ.անվճռական է (4)

դ. ուրախ կլիներ, եթե մեկ ուրիշն իր տեղը վճռեր (2)

ե. վիճակ է գցում (3)

8. Ինչպիսի՞ կանայք են նրան դուր գալիս.

ա. անկախ, պերճաշուք (5)

բ. առանց նախապաշարմունքների (3)

գ. սիրող եւ հոգատար մայրեր (2)

դ. լավ կերակուր եփող կանայք, հաշվենկատ տնտեսուհիներ (4)

ե. պատրաստ է հաղորդակցվել, կատակել բոլորի հետ, նույնիսկ, եթե նրանք իրեն դուր չեն գալիս (1)

9. Կյանքում ի՞նչն է ամենից կարեւոր համարում.

ա. փոխադարձ ըմբռնումն ու սերը (2)

բ. վստահությունն աշխատանքում, եւ հուսալիությունն ընտանիքում (4)

գ. սիրային ապրումները (1)

դ. գեղեցկությունն ամենից առաջ եւ ամեն ինչում (3)

ե. դրամը, բարեկեցիկ կյանքը, իշխանությունը (5)


ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ

Եթե ձեր միավորները ձեր ամուսնու միավորներից տարբերվում են 5 միավորով, համարեք, որ դուք հրաշալի ճանաչում եք նրան:

Եթե տարբերությունը հասնում է 6-10 միավորի, նշանակում է, որ դուք ձեր ամուսնուն բավականաչափ լավ եք ճանաչում, բայց ոչ այնքան լավ, ինչքան ինքներդ եք կարծում: Նրանից կարող եք սպասել անակնկալներ:

10 միավորից ավելի տարբերությունը ցույց է տալիս, որ դուք չափազանց քիչ գիտեք ձեր ամուսնուն, նա բոլորովին այն չէ, ինչպիսին դուք եք նրան համարում:


ԻՆՉՊԻՍԻ՞Ն Է ՆԱ ԻՐԱԿԱՆՈՒՄ

Եթե նրա միավորները 9-15 են` ձեր ամուսինը եսասեր է: Վատ չէր լինի, եթե նա մի քիչ մտածեր իր մերձավորների մասին:

16-22` ձեր ամուսնու բնավորության մեջ կան թերություններ: Նա բավարար չափով եռանդուն չէ, աչքի է ընկնում ավելորդ շատախոսությամբ: Նրա հետ եղեք ավելի ուշադիր եւ սիրալիր:

23-29` ձեր ամուսինը ստեղծագործական խառնվածք ունի: Նրա հետ հեշտ է ապրելը` դրանում ինքներդ եք համոզվել: Բայց նա քիչ գործնական է:

30-39` ձեր ամուսինն անվճռական է, զգուշավոր, վախկոտ եւ ոչ բավականաչափ նախաձեռնող: Սակայն նա այնպիսիներից չէ, ովքեր դժբախտության մեջ լքում են մերձավորներին: Լավ կլիներ, եթե ավելի եռանդուն լիներ:

40-45` ձեր ամուսինը շատ փառասեր է, նրա համար անհնարին բաներ պարզապես գոյություն չունեն: Զգույշ եղեք` նրանից շատ չհեռանաք…

Հիշեք, որ սա ընդամենը հաճելի խաղ է հանգստի եւ ժամանցի համար: Մտքներովդ չանցնի մեղադրել ձեր ամուսնուն, մի՞թե նա մեղավոր է, որ արդյունքը չստացվեց այնպիսին, ինչպիսին դուք էիք սպասում:

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում