livemarks sitemap
Կիրակի, Դեկտեմբերի 08, 2019

test3ԸՍՏ ՏԱՐԱԾՎԱԾ ԿԱՐԾԻՔԻ` ԿԱՆԱՅՔ ԱՎԵԼԻ ՀՈՒԶԱԿԱՆ ԵՆ, ՔԱՆ ՏՂԱՄԱՐԴԻԿ: ԶԳԱՆՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ՀՈՒՅԶԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՉԿՇՌԱԴԱՏՎԱԾ ԱՐԱՐՔՆԵՐԻ ԴԻՄԵԼ: ՆՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՈՒԺԵՂ ՍԵՌԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄԵՂՔԸ ԲԱՐԴՈՒՄ ԵՆ ԿԱՆԱՑԻ ՆԵՂ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ: ԻՐԱԿԱՆՈՒՄ ԿԱՆԱՅՔ ՇԱՏ ՏԱՐԲԵՐ ԵՆ` ԹՈՒՅԼ ԵՎ ՈՒԺԵՂ, ՀՈՒԶԱԿԱՆ ԵՎ ԶՈՒՍՊ: ԱՅԴ ԱՄԵՆՈՒՄ ՀԱՄՈԶՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ ԼՐԱՑՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԵՍՏԸ.

 

1. Նկատե՞լ եք արդյոք, որ որոշումներ կայացնելիս շտապողականություն եք ցուցաբերում:

2. Նկատե՞լ եք արդյոք, որ ամենօրյա կյանքում հաճախ պահի ազդեցության տակ եք քայլերի դիմում` առանց հնարավոր հետեւանքների մասին մտածելու:

3. Հետեւո՞ւմ եք արդյոք «Յոթ անգամ չափի՛ր, մեկ անգամ կտրի՛ր» ասացվածքին:

4. Փաստե՞լ եք արդյոք, որ առանց մտածելու, խոսելու հակվածություն ունեք:

5. Հատո՞ւկ է Ձեզ, արդյոք, ինչ-ինչ քայլերի դիմել զգացմունքների ազդեցության տակ:

6. Հակվա՞ծ եք, արդյոք, երկար մտածելու եւ ծանրութեթեւ անելու Ձեր արարքները:

7. Ազդո՞ւմ են, արդյոք, Ձեր նյարդերին անվստահ եւ երկչոտ մարդիկ:

8. Ձեզ խոհեմ մարդ համարո՞ւմ եք:

9. Արդյո՞ք որոշումներ կայացնելիս զգացմունքները վճռական դեր ունեն:

10. Որոշում կայացնելիս Ձեզ հատո՞ւկ է երկար-բարակ մտածելուց խուսափելը:

11. Արդյոք հաճա՞խ եք ինքներդ Ձեզ հանդիմանում շուտափույթ եւ անխոհեմ որոշում կայացնելուհամար:

12. Որոշում կայացնելիս մտածո՞ւմ եք, արդյոք, վերջինիս հետեւանքների մասին:

13. Տատանվո՞ւմ եք, արդյոք, մինչ որոշում կայացնելը:

14. Նույնիսկ ամենահեշտ հարցը լուծելիս մի՞շտ է, որ Ձեզ երկար մտածելու ժամանակ է հարկավոր:

15. Կոնֆլիկտի առկայության պարագայում մի՞շտ է արդյոք, որ կարողանում եք հակահարված տալ հակառակորդին:

 

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

 

Հաշվեք ընդհանուր միավորների քանակը` 1, 2, 4, 5, 7, 9, 10, 11, 12 եւ 15-րդ հարցերին տրված յուրաքանչյուր «այո» եւ 3, 6, 8, 13, 14 հարցերին տրված «ոչ» պատասխանների համար Դուք վաստակում եք 1 միավոր:

Մինչեւ 5 միավոր

Դուք զուսպ եւ հավաք մարդ եք: Ձեր յուրաքանչյուր բառ կամ որոշում մտածված եւ ծանրութեթեւ արված է: Ձեր կողմից ձեռնարկված յուրաքանչյուր գործ կատարվում է ժամանակին եւ ինչպես հարկն է: Դուք հուսալի մարդ եք: Երբեմն Ձեզ այնպիսի զգացողություն է համակում, ասես կյանքն անցնում է Ձեր կողքով, իսկ Դուք ոչինչ չեք հասցնում անել: Երբեմն շրջապատի մարդիկ Ձեզ կարող են դանդաղկոտ եւ ոչ զգայուն համարել: Ավելի մեծ ուշադրություն եւ ժամանակ տրամադրեք Ձեր հանգստին: Հավատացե՛ք Ձեր ներքին ձայնին. եւ երբեք չեք խաբվի:

6-10 միավոր

Դուք իդեալական մարդ եք: Ձեր զգացմունքները միշտ կառավարվում են բանականությամբ: Ձեր ներքին ձայնը լավ զարգացած է, այդ իսկ պատճառով նույնիսկ զգացմունքների ազդեցության ներքո կայացված որոշումներն արդար են լինում: Դուք «բիզնես-լեդիի» իդեալական կերպար եք: Ձեզ վրա կարող են հույս դնել թե՛ գործընկերները, թե՛ հարազատները եւ թե՛ մտերիմները: Սակայն, վտանգավորն այն է, որ հենց այս տիպի կանանց շատ հաճախ մի չափազանց անհարիր` «փեշով տղամարդ» մականուն կարող են տալ: Պատճառը այն է, որ Ձեր մտածելակերպը նման է տղամարդկանց մտածելակերպին, ինչը հակառակ սեռի ներկայացուցիչների մոտ մրցակցության զգացողություն կարող է առաջացնել: Միշտ հիշե՛ք, որ Դուք կին եք, Սիրե՛ք եւ երես տվեք ինքներդ Ձեզ. դա Ձեր պարագայում լավ է ստացվում:

10 Միավոր եւ ավելի

Դուք «հարյուր տոկոսանոց» կին եք: Ձեր զգացմունքները գրեթե միշտ վեր են դասվում ամենից: Դուք այն տիպի մարդկանցից եք, ովքեր իրենց հետեւից կարող են մի ամբողջ ամբոխ տանել: Ձեր կյանքը լի է անկանխատեսելի իրադարձություններով: Ձեր խառնվածքի տեր անհատականությունները կտրուկ քայլեր գործելու սիրահարներ են: Սակայն, դեպրեսիայի մեջ ընկնելը եւս հատուկ է Ձեզ: Դուք շատ երկրպագուներ ունեք, սակայն Ձեր իմպուլսիվ եւ չմտածված քայլերի պատճառով հաճախ կարող եք Ձեր իսկ անձնական կյանքը դժոխքի վերածել: Որոշումներ կայացնելիս ծայրաստիճան զգույշ եւ խոհական եղեք:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում