livemarks sitemap
Երեքշաբթի, Սեպտեմբերի 17, 2019

Վստահելով ձեր ներքին ձայնին` փորձեք հստակ ընտրություն կատարել եւ պատասխանել ընդամենը 2 պարզ հարցի. ի՞նչ եք սիրում ավելի շատ.

1. վարո՞ւնգ, թե՞ լոլիկ

2. ձմերո՞ւկ, թե՞ սեխ

Եվ վերջ: Արդեն կարող եք կարդալ արդյունքը:

 

 

ՎԱՐՈՒՆԳ ԵՎ ՍԵԽ:

Նման նախապատվությունն առավել բնորոշ է տղամարդկանց, քան կանանց: Այս տիպի տղամարդիկ, որպես կանոն, առնական են եւ շատ լուրջ: Հազվադեպ են ենթարկվում օտար ազդեցությունների եւ ընդհանրապես տուրք չեն տալիս ալկոհոլի գայթակղիչ հրապույրներին: Նրանց շարքում հաճախ են հանդիպում սպորտսմեններ եւ ճանապարհորդելու սիրահարներ: Նման տղամարդու հետ կինը միշտ իրեն զգում է հանգիստ եւ ապահով, ինչպես քարե պատի հետեւում, քանի որ նրանց պատասխանատվության ուժեղ զգացումը տարածվում է նաեւ ընտանեկան փոխհարաբերությունների ոլորտում: Այս տղամարդիկ նպատակասլաց են եւ հեշտությամբ են հասնում իրենց առջեւ դրված նպատակներին: Այնուամենայնիվ, այս տիպին բնորոշ են նաեւ մի շարք թերություններ. վարունգասեխային տղամարդուն միշտ պակասում է ռոմանտիզմը, այնպես որ` եթե կինը նրանից ծաղիկներ է սպասում, ապա ավելի լավ է հույս չդնել, թե նա երբեւէ կմտահղանա նման բան. պետք է ուղղակի թափանցիկորեն ակնարկել, որ վատ չէր լինի որպես նվեր մի փունջ ծաղիկ ստանալ նրանից:

Այս տիպին պատկանող կանայք հաճախ զբաղեցնում են ղեկավար պաշտոններ, սակայն ընտանեկան կյանքում նրանք անօգնական են, ինչպես երեխաներ. վատ խոհարարուհիներ են, չեն կարողանում ճիշտ բաշխել ընտանիքի բյուջեն, չեն սիրում լվացք անել, լվանալ ամանեղենը եւ այլն: Եվ չնայած այդ ամենին` նման կինն իր ամուսնու համար իսկական հավատարիմ եւ հասկացող ընկեր է լինում:

 

ԼՈԼԻԿ ԵՎ ՁՄԵՐՈՒԿ:

Այս նախապատվությունն ունեցող մարդիկ ուրախ եւ ակտիվ են: Նրանք առանձնանում են շփումների մեծ ձգտումով, սակայն փոխհարաբերություններում ոչ միշտ են հավասարակշիռ լինում. նրանք ունեն բռնկվող խառնվածք, ինչը հաճախ սկանդալների առիթ է դառնում: Այս տիպին պատկանող տղամարդիկ իսկական գուրմաններ են: Նրանց համար հատկանշական է նաեւ ծուլությունը, ավելի շատ սիրում են հողաթափերն ու տնային խալաթը, քան ուսապարկն ու քնապարկը: Լոլիկաձմերուկային կանայք շատ զգացմունքային են, սիրում են կենդանիներին, բարձր են գնահատում ընտանեկան օջախը, եւ նրանց միջավայրում միշտ ջերմ ու հարմարավետ է: Նրանք բոլորովին ունակ չեն խարդավանքների, սակայն երբեմն լինում են շատ աննրբանկատ, քանի որ գրեթե միշտ ասում են այն, ինչ մտածում են: Անկեղծությունն ու միամտությունը այս տիպի մարդկանց գլխավոր հոգեբանական բնութագրիչներն են:

 

ՎԱՐՈՒՆԳ ԵՎ ՁՄԵՐՈՒԿ:

Այս տիպին պատկանող մարդիկ միշտ հոգեկան փոթորկումների մեջ են: Նրանց արտաքին հանդարտությունն ու զսպվածությունը քողարկում են ներքին լարվածությունը: Նման տղամարդկանց մասին սովորաբար ասում են. «Հանդարտ գետերից վախեցիր»: Վարունգաձմերուկային մարդկանց հետ կյանքը կարծես հրաբխի գագաթին լինի. երբեք հնարավոր չէ կանխատեսել, թե ինչ է սպասվում վաղը, կամ ինչ մտքեր են նրանք այս պահին մտմտում: Նման կանայք ոչնչից սկանդալներ չեն սարքում, այլ կուտակում են վիրավորանքները, որպեսզի մի գեղեցիկ օր ջարդուփշուր անեն տան ամբողջ սպասքը հաճախ ուղիղ խեղճ ամուսնու գլխին: Վարունգաձմերուկային մարդիկ ամենաստեղծագործ տիպն են: Նրանք կարողանում են մտածել, եւ նրանց շարքերում հաճախ են հանդիպում գիտնականներ եւ հայտնագործողներ: Մյուս կողմից, եթե հանկարծ Օստապ Բենդերը փորձեր լրացնել այս թեստը, նա ամենայն հավանականությամբ կընկներ հենց այս խմբի մեջ:

 

ՍԵԽ ԵՎ ԼՈԼԻԿ:

Եթե սա ձեր նախապատվությունն է, ապա դուք հավասարակշռված եք, նրբանկատ եւ հանդարտ: Ունեք ներքին տակտ եւ զգայականություն: Սիրում եք գեղեցիկ իրեր եւ շատ լավ ճաշակ ունեք: Սեխալոլիկային տղամարդիկ մի փոքր կանացի են: Շատ հաճախ նրանք դառնում են նկարիչներ կամ երաժիշտներ: Կարճ ասած` այս մարդկանց ավելի մոտ է ստեղծագործ աշխատանքը: Նման կանայք շուտ սիրահարվող են, տպավորվող, սիրային հարաբերություններում` կրքոտ եւ կայուն: Նրանք սովորաբար լինում են նվիրված, քնքուշ եւ հոգատար կին իրենց ամուսինների համար: Իսկ ահա տղամարդիկ, որոնք պատկանում են այս տիպին, կարող են ինքնասիրահարված էգոիստներ լինել:

 

Հ.Գ. Ասում են, որ լավագույն ամուսնական դաշինքը կնքվում է հետեւյալ տիպերի միջեւ.

տղամարդ` սեխ-վարունգը եւ կին` վարունգ-ձմերուկը,

տղամարդ` սեխ-լոլիկը եւ կին` սեխ-վարունգը,

տղամարդ` վարունգ-ձմերուկը եւ կին` լոլիկ-ձմերուկը,

տղամարդ` լոլիկ-ձմերուկը եւ կին` լոլիկ-սեխը:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում