Իրականությունից թաքնվո՞ւմ եք

Ինչպե՞ս եք համբուրվում

Իրականությունից թաքնվո՞ւմ եք

Որոշ մարդիկ անընդհատ սավառնում են ամպերում: Ոմանք էլ այնքան երկրային են, որ միայն իրենց կոշիկների քթերի կեղտն են տեսնում: Իսկ դուք կարողանու՞մ եք պահպանել անհրաժեշտ հավասարակշռությունը:

Բոլոր հարցերին պատասխանել «այո», կամ «ոչ». «այո»-ի դեպքում կհավաքեք 2 միավոր, իսկ «ոչ»-ի դեպքում՝ 0:

1.Դուք նախանձու՞մ եք ձեր նախնիների պարզ ու հասարակ կենցաղին:

2.Պահո՞ւմ եք սիրային հին նամակները:

3.Երեկոյան պառկելով քնելու՝ ձեզ ինչ-որ սխրանք գործած հերո՞ս եք պատկերացնում:

4.Դուք հրաժարվու՞մ եք մտածել մահվան մասին կամ կտակ գրել:

5.Հիմնականում բելետրիստիկա՞  եք կարդում:

6.Տունը միշտ հավաք վիճակու՞մ եք պահում:

7.Գտնում եք, որ բնավորության գծերը հիմնականում ժառանգաբա՞ր են փոխանցվում:

8.Երբ զբոսանքի եք դուրս գալիս, ավելի շատ սիրում եք ձեր հայացքը դեպի հեռունե՞րն ուղղել, թե՞ դիտել ձեզ շրջապատող մարդկանց ու առարկաները:

9.Սովորաբար դժվա՞ր եք արթնանում 8-ժամյա քնից հետո:

10.ճի՞շտ է, որ ամենից առաջ ուրիշներն են մեղավոր այն բանում, որ չեք կարողացել համաձայնության գալ հարեւանների հետ կամ ճիշտ կազմակերպել ձեր բիզնեսը:

Ամփոփե՛ք

16-20 միավոր Դուք մոտ եք շրջապատող աշխարհի հետ շփումը կորցնելուն: Կյանքը ուրախություն է, այն պետք է ընդունել այնպես, ինչպես որ կա: Նայեք ձեր շուրջը եւ դուք կսկսեք հասկանալ կյանքի իմաստն ու նշանակությունը:

10-14 միավոր – Դուք գտել եք ձեզ անհանգստացնող բաներից  խուսափելու միջոցը:

6-8  միավոր – Դուք  խիզախորեն  նայում  եք  ամենադաժան   իրականության աչքերին եւ չեք ընկրկում կյանքի դժվարությունների առաջ, ինչի համար փառք ու պատիվ  ձեզ:   Սակայն   մի   փոքր   ռոմանտիկան   կօգնի   ձեզ   ավելի   շատ բավականություն ստանալ կյանքից:

0-4 միավոր Ինչպես ասել է փիլիսոփաներից մեկը, իրականությունը փեղկեր ունի, որոնցով կարելի Է հեշտորեն դուրս սողոսկել: Աշխատեք խույս տալ առօրյայի միապաղաղությունից:

{smooth-scroll-top}

Ինչպե՞ս եք համբուրվում

Նույնիսկ սովորական ընկերական համբույրը կարող է շատ բան ասել ձեր բնավորության ու խառնվածքի մասին:

Եթե դուք ընկերներին հանդիպելիս առաջինն եք համբուրում նրանց, ուրեմն սրտաբաց եք, փոքր-ինչ միամիտ, վստահող ու նեղացկոտ: Ձեզ հետ հեշտությամբ կարելի է մտերմիկ հարաբերություններ հաստատել: Դուք շատ լավ ընկեր (ուհի) կդառնաք, սակայն լուրջ հարաբերություններին փոքր-ինչ թեթեւամտորեն եք վերաբերվում:

Ծանոթներին հանդիպելիս ձեր ա՞յտն եք մոտեցնում համբույրի համար, ուրեմն սիրում եք, որ ձեզ շրջապատի երկրպագուների բազմությունը: Հիշեք, սակայն, որ ինքնագնահատականը երբեմն կարող է կտրուկ տարբերվել շրջապատի գնահատականից:

Հանդիպելիս սիրում եք համբուրվել երեք անգա՞մ, ուրեմն գերզգացմունքային եք, շփվող, ամենայն հավանականությամբ, արվեստի մարդ եք: Ձեզ նմանները հաճախ դառնում են շրջապատի սիրելին, մտերմիկ հավաքույթների առանցքը:

Հանդիպելիս պարզապես ձեւացնում եք, թե համբուրվո՞ւմ եք, բայց իրականում թեթեւակի մոտեցնում եք դեմքը, եւ համբույրը մնում է օդում, ուրեմն ձեզ բնորոշ է կատարելության ձգտումը, մի քիչ էլ պճնամոլ եք: Համոզված եք, որ ամեն ինչից գլուխ եք հանում մյուսներից լավ, բայց ձեզ համար բավական դժվար կլինի գտնել ձեզ արժանի մեկին:

Ծանոթներին հանդիպելիս չե՞ք համբուրվում՝ մտածելով, որ դա գռեհկություն է: Հոգու խորքում, սակայն, դուք ընդունում եք, որ այդպես չէ, մեղավորը ձեր բնածին ամոթխածությունն է: Փորձեք հաղթահարել հոգեբանական այդ արգելքը: Հիշեք` ընկերական համբույրը նույնպես համբույր է:

{smooth-scroll-top}