livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

nverԳեղեցիկ են տարվա բոլոր ամիսները, բայց նրանցից, թերեւս, ամենագեղեցիկը նվիրված է կանանց, եւ հետեւաբար կոչվում է կանանց միամսյակ: Կանանց, հատկապես հայ կանանց մեծ մասի համար` դա ամենաուրախ, իսկ տղամարդկանց ճնշող մեծամասնության համար` ամենատխուր ժամանակահատվածն է: Իհարկե, պատճառները հասկանալի են: Այս մեկ ամսվա ընթացքում կանայք ասես էներգիա են կուտակում ողջ տարվա համար: Իսկ թե դա ի՞նչ տեսքով է արտահայտվում, փորձեցինք պարզել հարցման միջոցով: Ինչի արդյունքում փորձեցինք վերջապես հասկանալ, գումա՞ր, թե՞ նվեր տալ հայ կանանց, որպեսզի նրանք շոյված զգան իրենց: Հարցմանը մասնակցեցին 100 գեղեցիկ սեռի ներկայացուցիչ` տարբեր տարիքի կանայք, դեռատի աղջիկներից մինչեւ տարեց կանայք: Հարցը հնչում էր այսպես. «Ի՞նչ կցանկանաք, որ տոնի ընթացքում նվիրեն ձեզ, գումա՞ր, թե՞ նվեր» Նրանցից 73-ը միանշանակ պատասխանեցին` նվեր, իսկ ավելի կոնկրետ` ծաղիկներ, փափուկ խաղալիք, օծանելիք, հագուստ, մի խոսքով, այն, ինչ հնարավոր է նվիրել: Մի տարեց կին նույնիսկ նշեց, որ կվիրավորվեր, եթե հարազատ մարդն իր տոնին գումար տար: Ըստ նրա, այդպես կորչում է տոնի ողջ գեղեցկությունը: Ի հակադրումն այս ամենի, 100-ից 21-ը գերադասեցին նվերի տեսքով փող ստանալ եւ սեփական կամքով տնօրինել այն: Դե, չափն էլ, բնականաբար, որքան մեծ՝ այնքան լավ:  

Հետաքրքիր է, որ 4-ի համար միեւնույն էր, թե ինչ կստանան, 2-ը նույնիսկ ոչինչ չէին ցանկանում:

Ի հավելումն այս ամենի` ասենք, որ նվերը ցանկալի է, որ լինի օրիգինալ՝ յուրահատուկ, եւ, որն ամենակարեւորն է, ի սրտե:

Չմոռանանք նշել` ամենալավ նվերը կանանց, դա տղամարդկանց նուրբ եւ ըմբռնող վերաբերմունքն է, որը չէր խանգարի նաեւ մյուս ամիսներին:

         73%  - նվեր,

         21%  -  գումար,

           4%  -  միևնույն է,

           2% -  ոչինչ:

ՄԱՐԻԱՄ ՔԱՐԱՄՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում