livemarks sitemap
Կիրակի, Հուլիսի 12, 2020

700 գ տավարի աղացած միսkyufta6170 գ բլղուր
3 գլուխ միջին մեծության սոխ
3 լ մածուն
5 ձու

5 ճ. գդ. ալյուր
150 գ կարագ
Սեւ եւ կարմիր պղպեղ, աղ
Նանա կամ ուրց


ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ
Վերցնել աղացած միս, բլղուր, ձու, սոխ, մածուն, ալյուր, կարագ եւ համեմունքներ: Աղացած միսը, 3 գլուխ սոխը եւ բլղուրը աղալ, ավելացնել համեմունքները, պատրաստել տափակ  գնդիկներ: Գնդիկները մատով ծակել, կարագի փոքր կտորը պատել սեւ պղպեղով, դնել գնդիկի մեջ  եւ անցքը փակել: 3 լ մածունը հարել, ավելացնել 5 ճ. գդ. ալյուր եւ 5 ձու: Հարել մինչեւ միասեռ զանգված դառնալը: Կաթսայի մեջ լցնել 3 լ ջուր եւ դնել գազօջախին: Մինչեւ եռալը մսագնդերը լցնել ջրի  մեջ: Եռալուց տասնհինգ րոպե հետո ավելացնել մածնե զանգվածը: Եռացնել եւս տասը րոպե, ավելացնել աղ եւ նանա կամ ուրց:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում