livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 13, 2019

4-5 կգ հնդկահավhndkahav

200 գ քացախ

սեւ պղպեղ

կարմիր պղպեղ

աղ

սխտոր եւ սխտորի փոշի

ՍՈՈՒՍ

2 ճաշի գդալ լոլիկի մածուկ

2 ճաշի գդալ արեւածաղիկի ձեթ

կարմիր պղպեղ:

ՀԱՃԱՐՈՎ ՓԼԱՎ

4 գլուխ միջին չափի սոխ

4 բաժակ հաճար

1 կգ թարմ սունկ

100 գ ընկույզ

200 գ կարագ

հնդկահավի արգանակ

աղ

 ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

Հնդկահավը ընկղմել քացախով եւ աղով համեմված ջրի մեջ: Թողնել 24 ժամ, որից հետո հանել եւ համեմել սեւ, կարմիր պղպեղով, աղով, սխտորի փոշիով եւ թողնել 5-6 ժամ: Խաշել` ջրի մեջ լցնելով դափնու տերեւ, 1-2 կտրատած գազար, աղ, 2 պճեղ սխտոր: 45 րոպե եռալուց հետո հանել, որ սառչի:

Փլավ: Կտրատած սոխը տապակել կարագով, ավելացնել հաճար: Հաճարի վրա ավելացնել խաշած, կտրատած սունկ, կտրատած ընկույզ, 8-9 բաժակ հնդկահավի արգանակ, աղ եւ եփել:

Սոուս: 4 ճաշի գդալ մայոնեզին ավելացնել 2 ճաշի գդալ լոլիկի մածուկ, 2 ճաշի գդալ արեւածաղկի ձեթ, կարմիր պղպեղ: Հնդկահավը ամբողջությամբ ծածկել սոուսով, որ բաց տեղ չմնա: Հնդկահավը լցնել փլավով, վրան քսել սոուս, այնպես որ հնդկահավի փորի բաց մասը նույնպես ծածկվի սոուսով: Տապակի վրա ձեթ քսել, հնդկահավը դնել ջեռոցի մեջ եւ եփել մինչեւ կարմրելը` 220 աստիճանում:

Բարի ախորժակ                                                                                         Պատրաստեց` ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում