livemarks sitemap
Ուրբաթ, Սեպտեմբերի 20, 2019

1 կգ սմբուկArmenian-Tolma-Dolma-1

1 կգ լոլիկ

500 գ բուլղարկան պղպեղ

100 գ յուղ

ԽՃՈՂԱԿ. 1կգ միս

կես բաժակ բրինձ

1 կապ խառը կանաչի

2-3 գլուխ սոխ

աղ, պղպեղ

ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

Ընտրել ոչխարի կամ տավարի մսի փափուկ մասերը, լվանալ, մանր կտրատել եւ մսաղացով աղալ: Աղացած մսին ավելացնել բրինձ, մանր կտրատած կամ աղացած գլուխ սոխ, մի քիչ գոլ ջուր, աղ, պղպեղ, խառը կանաչի: Խճողակը լավ խառնել: Մսի մնացած ոսկորներից արգանակ եփել եւ քամել:

Սմբուկը լվանալ, դանակով կտրել կոթերը, երկարությամբ ճեղքել մինչեւ կոթը, գդալով կամ դանակով հեռացնել սերմերը: Լավանալ լոլիկը, կանաչ կոթամասից շրջանաձեւ կտրել, գդալով զգուշությամբ հեռացնել միջուկի մի մասը: Նույն ձեւով նախապատրաստել նաեւ  բուլղարական  կանաչ կամ կարմիր պղպեղը:

Պատրաստած բանջարեղենները լցոնել խճողակով եւ փակել կտրած մասերով, ապա շարել կաթսայի մեջ. նախ՝ սմբուկը, հետո՝ պղպեղը եւ վերջում շարել լոլիկը: Շարքերի մեջտեղում դնել նաեւ մաքրած սերկեւիլի եւ խնձորի կտորներ (կարելի է խճողակ լցնել նաեւ սերկեւիլի եւ խնձորի մեջ), ավելացնել մանր կտրատած գլուխ սոխ, յուղ, լցնել մի քիչ արգանակ կամ ջուր եւ ծածկել շրջած ափսեով, կաթսան պինդ փակել եւ մարմանդ կրակով եփել մինչեւ պատրաստ լինելը:

Տոլման մատուցելիս վրան լցնել գոյացած հյութից:

ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում