livemarks sitemap
Երկուշաբթի, Դեկտեմբերի 09, 2019

mak2Ասում են, որ մակարոն բառն առաջացել է շատ վաղուց, երբ ինչ-որ կարդինալ առաջին անգամ տեսնելով այդ ճաշատեսակը բացականչել է. «Օ, մա կարոնի», որը նշանակում է . «Օ, ի՞նչ հրաշալի է»: Ոմանք ապացուցում են, թե հին հույները, հայտնվելով Իտալիայի հարավում ամեն մի զարմանալի ու արտառոց բան կոչել են maccherone բառով:

ԲՈԼՈՆՅԱԿԱՆ ՍՊԱԳԵՏՏԻ

500 գ աղացած միս

2 ձու

3 ճաշի գդալ պաքսիմատի փոշի

1 գլուխ մանրացրած սոխ

2 ճաշի գդալ մանրացված պանիր

1 բուռ կտրատած մաղադանոս

Մի պտղունց կիտրոնի մանրացված կեղեւ

Աղ, պղպեղ

ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

Վերը նշված բաղադրիչներից պատրաստել մանր կոլոլակներ եւ եփել աղաջրում: 500 գրամ սպագետտին խաշել մեկ այլ պղնձում, նախապես ջրի մեջ 1 գդալ բուսական յուղ լցնել: Եփած սպագետտին քամել, կարելի է նաեւ պահել հոսող սառը ջրի տակ: Որից հետո բուսական յուղի հետ տաքացնել թավայի մեջ:

Պատրաստի կոլոլակները հանել ջրից, տապակել տոմատի մածուկի կամ լոլիկի հետ: Մատուցելուց առաջ լցնել սպագետտիի վրա:


ՄԱԿԱՐՈՆՈՎ ՋԵՌԵՓՈՒԿmak

300 գ միս

2 գլուխ սոխ

200 գ պանիր

500 գ մակարոն

2 բաժակ յուղ

5 ճաշի գդալ ալյուր

1 բաժակ կաթ

2 ձու

Աղ, պղպեղ

 


ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

Մակարոնը եփել, ջրքամել, վրան դաղած յուղ լցնել եւ լավ խառնել:

Միսն աղալ, սոխառածով լավ տապակել, ավելացնել աղ, պղպեղ:

Պանիրը անցկացնել մանր քերիչով, յուղով տապակել, ավելացնել ալյուր, կաթ: Կրակի վրայից վերցնելուց հետո ավելացնել հարած ձու: Տորթի կլոր ամանը յուղել, վրան լցնել մակարոնի քանակության կեսը ապա մսի խճողակը եւ վրան ավելացնել մնացած մակարոնը, իսկ վերջում՝ պանրազանգվածը եւ դնել տաք ջեռոցի մեջ:

Կարմրավուն շերտ գոյանալուն պես հանել ջեռոցից եւ մատուցել տաք վիճակում:

ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ

 

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում