livemarks sitemap
Երեքշաբթի, Հունիսի 02, 2020

images 4ԽՄՈՐԸ. 250 գ ալյուր

150 գ կարագ կամ մարգարին

1 թեյի գդալ շաքարավազ

1 պտղունց աղ

ԽՈՐԻԶԸ

1 կգ դդում

100գ շաքարավազ

2 ճաշի գդալ կոնյակ

2 ձու

4 ճաշի գդալ աղ

1 պտղունց մուսկաթ

2 թեյի գդալ իմբիր (կոճապղպեղ)

2 թեյի գդալ դարչին

Մի քիչ աղ, կիտրոնի աղ


ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

Կարագը եւ 1 թեյի գդալ շաքարավազը խառնել: Ավելացնել ալյուրն ու աղը: Ստացված խմորը 1 ժամով դնել զով տեղ:

Դդումը մաքրել, հեռացնել կորիզները, կտրատել խորանարդիկներով, շարել թավայի մեջ եւ դնել ջեռոցը: 1 ժամ տապակել մարմանդ կրակի վրա: Դդումը պետք է փափկի, որ հեշտությամբ անցնի քամիչի միջով: Դրանից կստացվի մոտավորապես 1 բաժակ զանգված: Այդ զանգվածը խառնել շաքարավազի, կոնյակի, ձվի դեղնուցի, կաթի եւ համեմունքների հետ: Ձվի սպիտակուցն առանձին խփել եւ զգուշորեն խառնել դդումի զանգվածի հետ:

Խմորը գրդնակել, փռել թավայի մեջ, ծայրերը բարձրացնել մինչեւ թավայի եզրերը, վրան լցնել խորիզը: Տորթը դնել նախապես շիկացած ջեռոցի մեջ եւ 10 րոպե եփել թեժ կրակի վրա, ապա մեղմացնել կրակը եւ շարունակել թխել 30 րոպե:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում