livemarks sitemap
Չորեքշաբթի, Հուլիսի 15, 2020

salatՍիրելի՛ ընթերցասերներ, «Զարուհի» ամսագրի այս համարում ձեր ուշադրությանն են ներկայացնում յուրահամ եւ հեշտությամբ պատրաստվող «Անանասով-հավով» աղցանը, որը կարելի է համտեսել նաեւ ֆուրշետի սեղաններին հատուկ փայտիկների միջոցով: Եւ այսպես, սկսեցինք, վերցնում ենք.

 500 գրամ հավի կրծքամիս

 350 գրամ պահածոյացված անանաս

3 ճաշի գդալ ձեթ

2-3 ճաշի գդեալ սոյայի սոուս

1 ճաշի գդալ կարտոֆիլի փոշի

Մեկ կամ երկու կարմիր բուլղարական պղպեղ

Ըստ ճաշակի աղացած կարմիր պղպեղ եւ աղ

 Կանաչ սոխ

Պատրաստման եղանակը.

Տարայի  մեջ լցնել երկու սուրճի բաժակ սոյայի սոուս, վրան ավելացնել ձեթ,  աղ եւ կարմիր պղպեղ:  Ապա հավի դոշը մատի հաստությամբ կտրատել երկարությամբ եւ այն թաթախել պատրաստված հեղուկի մեջ: Հաջորդիվ մսի հաստությամբ կտրատել կարմիր պղպեղը, ապա ոչ շատ մանր` սոխը:

Կտրատած պղպեղը լցնել թավայի մեջ եւ ձեթով տապակել  մոտ երեք րոպե: Ապա այս ամենը խառնել մսի հետ ու համատեղ տապակել:

Առանձին տարայի մեջ լցնել անանասի հյութը, ապա վրան ավելացնել կարտոֆիլի փոշի:

Տապակվող մասսային ավելացնել կտրատված անանասը: Այն հարկավոր է տապակել մոտ երկու րոպե, այնուհետ ավելացնել անանասի հյութից պատրաստված խառնուրդը, պահել այնքան մինչեւ եռա եւ հյութը թանձրանա: Լավ խառնելուց հետո, համեղ ուտեստը կարող եք հյուրասիրել սիրելի մարդկանց եւ հյուրերին տաք կամ սառը վիճակում:

 Բարի ախորժակ:

Սիրով ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում