livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

cocktails5ԽՆՁՈՐԻ ԼԻԿՅՈՐ

2 կգ քերած խնձորին խառնել 1 լիտր օղի, լցնել ապակե տարայի մեջ եւ փակել՝ թողնելով  3 շաբաթ: Ժամանակ առ ժամանակ թափահարել: 3 շաբաթ հետո այն քամել թանզիֆով: Քամելուց հետո ավելացնել նախապես պատրաստած օշարակը (1 բաժակ շաքարավազը 150 գ ջրում եռացնել-հովացնել):

Լցնել շշերի մեջ:

ՏԱՆՁԻ ԼԻԿՅՈՐ

1 կգ տանձը լվանալ, անցկացնել քերիչով, վրան լցնել կես լիտր սպիրտ կամ թունդ օղի, 250 գ  ջուր ու  թողնել 8 օր: Հետո քամել այն եւ ավելացնել նախապես պատրաստած օշարակը (1 կգ շաքարավազը 250 գ  ջրում եռացնել-հովացնել): Այնուհետեւ ավելացնել եւս  250 գ  սպիրտ կամ օղի, 1 թեյի գդալ մշկընկույզ, խառնել եւ քամել:

Լցնել շշերի մեջ:

ՎԱՐԴԻ ԼԻԿՅՈՐ

2 բաժակ շաքարավազը 5 բաժակ ջրում եռացնել: Վրան լցնել 4 բաժակ վարդի թերթեր եւ մարմանդ կրակի վրա եփել մինչեւ օշարակը թանձրանա: Եռալու ընթացքում ավելացնել 2 կիտրոնի հյութ: Եփվելուց հետո  հովացնել, քամել թանզիֆով, ավելացնել 1 լիտր օղի ու թողնել 2 - 3 շաբաթ:

Լցնել շշերի մեջ:

ԴԵՂՁԻ ԼԻԿՅՈՐ

Հասած 10 հատ դեղձը քերիչով քերել եւ կորիզների հետ միասին լցնել ապակե տարայի մեջ: Այնուհետեւ ավելացնել 0,5 լիտր օղի եւ թողնել 1 ամիս: Հետո դեղձի եւ օղու խառնուրդը քամել 4 տակ թանզիֆով ու ավելացնել նախապես պատրաստած օշարակը (1 բաժակ շաքարավազը  1 բաժակ ջրում եռացնել-հովացնել):  Թողնել եւս 1 ամիս, որպեսզի թրմվի: Վերջում ավելացնել կես թեյի գդալ վանիլին եւ նորից քամել:

Լցնել շշերի մեջ:

ՀՈՆԻ ԼԻԿՅՈՐ

1 բաժակ ջրով եւ 0,5 կգ շաքարավազով օշարակ եփել: Տաք  օշարակի մեջ լցնել լավ հասած 1 կգ հոն, հասցնել եռման, ծածկել ու թողնել 12 ժամ: Այնուհետեւ քամել: Ստացված հյութին ավելացնել օղի եւ խառնել: Վերջում լցնել շշերի մեջ ու թողնել ամենաքիչը 1 ամիս:

likyor1ՌԵՀԱՆԻ ԼԻԿՅՈՐ

200 գ մուգ մանուշակագույն տերեւներով ռեհանը կտրատել, տրորել 1 թեյի գդալ կիտրոնի աղով եւ թողնել 2 ժամ: 700 գ ջուրը եռացնել, լցնել տերեւների վրա, ծածկել ու թողնել 7 ժամ: Այնուհետեւ քամել, ավելացնել 800 գ շաքարավազ եւ  եփել 20 րոպե: Ստացված օշարակին խառնել 2 լիտր օղի եւ կես թ/գ վանիլին: Պահել մութ տեղում, ամենաքիչը 1 ամիս:

ԱՆԱՆՈՒԽԻ ԼԻԿՅՈՐ

2 կապ անանուխի տերեւները մանր կտրատել, լցնել ապակե տարայի մեջ ու ավելացնել 0,5 լիտր օղի՝ թողնելով 1 շաբաթ: Այնուհետեւ քամել այն ու խառնել օշարակին (300 գ շաքարավազը  200 գ ջրում եռացնել- հովացնել):

Լցնել շշերի մեջ:

ԿԻՏՐՈՆԻ ԼԻԿՅՈՐ

Վառ դեղին, քաղցրահամ կեղեւով կիտրոնները խոզանակով լավ լվանալ, մանր կտրատել: 1 բաժակ կիտրոնին խառնել 1,5 բաժակ շաքարավազ, լցնել ապակե տարայի մեջ եւ  թողնել 1 -  2 օր: այնուհետեւ քամել: 1 բաժակ հյութին խառնել կես բաժակ օղի:

Լցնել շշերի մեջ եւ թողնել 2 ամիս:

ՄԱՆԴԱՐԻՆԻ ԼԻԿՅՈՐ

1 կգ մանդարինը խոզանակով լավ լվանալ, կեղեւը մաքրել: Մաքրած մանդարինը օղակաձեւ կտրատել, լցնել ապակե տարայի մեջ: Ավելացնել 2 մանդարինի կեղեւ, վանիլին եւ 1 լիտր օղի՝ թողնելով  1 գիշեր: 250 գ շաքարավազը  եփել 250 գ ջրում եւ վրան ավելացնել կես կիտրոնի հյութ: Այնուհետեւ քամել:

Լցնել շշերի մեջ  եւ թողնել 1 ամիս:

ՍԵՎ ՀԱՂԱՐՋԻ ԼԻԿՅՈՐ

2 լիտրանոց ապակե տարայի մեջ լցնել 1 կգ ճզմած սեւ հաղարջ, 2 հատ մեխակ, 1 փոքր կտոր դարչին, հաղարջի մի քանի տերեւ եւ 1 լիտր օղի: Տարան ծածկել թրջած յուղաթղթով ու պինդ փակել կափարիչով: 2 ամիս դնել արեւոտ տեղ: Քամել, խառնել օշարակը (1 բաժակ ջրում եռացնել  400 գ շաքարավազ):

Լցնել շշերի մեջ:

likyorՍԵՐԿԵՎԻԼԻ ԼԻԿՅՈՐ

1,5 կգ սերկեւիլը մաքրել միջուկից, աղալ, ավելացնել 0,5 լիտր օղի, 2 գ դարչին եւ 5- 6 հատ մեխակ: Թողնել  2 ամիս: 2 ամիս հետո ավելացնել օշարակը(250 գ ջրում, 250 գ շաքարավազը եռացնել-հովացնել): Թողնել եւս 1 օր: Այնուհետեւ քամել եւ լցնել շշերը: Կարելի է լիկյորին գույն տալու համար ավելացնել այրած շաքարավազ:

ԵԼԱԿԻ ԼԻԿՅՈՐ

1 կգ ելակը տրորել, ավելացնել 0,5 կգ շաքարավազ եւ շուրջ 1 օր անընդհատ խառնել: Ավելացնել 1 լիտր օղի՝ թողնելով 1 շաբաթ:

Քամել, լցնել շշերի մեջ:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում