livemarks sitemap
Ուրբաթ, Սեպտեմբերի 20, 2019

 

ԴԴՄԻԿ` ՀՈՒՆԱԿԱՆ ՁԵՎՈՎ

 

Բաղադրությունըaxorj3

  • Դդմիկ (ոչ մեծ)- 1 հատ
  • Լոլիկ (խոշոր)-1 հատ
  • Բուլղարական պղպեղ-1 հատ
  • Սոխի գլուխ  (կամ կանաչ սոխ)-1 հատ
  • Թրթնջուկ-1 հատ
  • Բուսական յուղ
  • Շաքարավազ-1 թեյի գդալ
  • Աղ

 

Պատրաստումը

Դդմիկները կտրտել օղակաձեւ, 1 սմ հաստությամբ եւ 3 րոպե տապակել բուսական յուղի մեջ, ավելացնել խորանարդաձեւ կտրտած լոլիկ, խոշոր կտորներով թրթնջուկ, շաքարավազ եւ մի քիչ աղ` ըստ ճաշակի:
Խառնել, ծածկել կափարիչով եւ 10 րոպե շոգեխաշել միջին ուժի կրակի վրա:
Բանջարեղենային սոուսին ավելացնել տապակած դդմիկ, խառնել եւ շոգեխաշել եւս 5 րոպե: Ահա եւ ամեն ինչ պատրաստ է:

{smooth-scroll-top} 

ՈՍՊԱՊՈՒՐ

 

1,5 բաժակ կարմիր ոսպaxorj6

6 բաժակ հավի մսի արգանակ կամ բանջարեղենի եփուկ

2 միջին չափի գլուխ սոխ, մեկը` խորանարդաձեւ կտրատած, մյուսը` շերտերով

1 կտրատած պրաս (կանաչ սոխի տեսակ)

2 ճյուղ կտրատած նեխուր

1 խորանարդաձեւ կտրատած գազար

1 ճաշի գդալ սպիտակ գինու քացախ, ձիթայուղ,

1 թեյի գդալ աղացած քիմիոն, աղ, սեւ պղպեղ

 

ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

Ոսպը լցնել կաթսայի մեջ, ավելացնել արգանակն ու բանջարեղենի եփուկը եւ եփել 30 րոպե` մինչեւ ստացվի խյուս: Եթե զանգվածը շատ թանձր է, կարելի է ջուր ավելացնել: Հետո ավելացնել քիմիոն ու քացախ եւ համեմել ըստ ճաշակի: Շերտերով կտրատած սոխը տապակել ձիթայուղի մեջ մինչեւ ոսկեգույն դառնալը, ապա ավելացնել ապուրին: Մատուցել տաք վիճակում` բովահացիկների հետ:

 {smooth-scroll-top}

ԽԱՂՈՂԻ ՏԵՐԵՎ` ՊԱՆՐԻ ԼՑՈՆՈՎ

 

Խաղողի 20 տերեւ

1/2 բաժակ ձիթայուղ

1/4 բաժակ գինու քացախ

ԼՑՈՆ

axorj4

300 գրամ այծի փափուկ պանիր

2 ճաշի գդալ քամած մածուն

2 ճաշի գդալ քնջութի սերմ

 

ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

Խաղողի թարմ տերեւները խաշել 10 րոպե, որպեսզի փափկի: Խառնել ձիթայուղն ու քացախը, եռացնել եւ լցնել խաղողի տերեւների վրա, թողնել 2 ժամ կամ ավելի, որ թթվահամ դառնան, ապա քամել: Ավելացնել լցոնի բաղադրամասերը` ստանալով համասեռ զանգված: Առանձնացնել խաղողի տերեւները եւ կախված դրանց չափերից` յուրաքանչյուրի մեջ լցնել 1-2 ճաշի գդալ լցոն: Այնուհետեւ պինդ փաթաթել ու մատուցել:

 {smooth-scroll-top}

ՀԱՎԻ ԽՈՐՈՎԱԾ`ՇԱՄՓՈՒՐԻ ՎՐԱ



axorj5ՄԱՐԻՆԱԴ

1 պճեղ մանր կտրատած կամ ճզմած սխտոր

4 թեյի գդալ քիմիոն

2 թեյի գդալ աղացած սեւ պղպեղ

2 ճաշի գդալ ձիթայուղ

1 ճաշի գդալ կտրատած համեմ

2 թեյի գդալ աղ

 

ՍՈՈՒՍ

1 շերտերով կտրատած պրաս (կանաչ սոխի տեսակ)

1 բաժակ բանջարեղենի թանձր եփուկ

1/4 բաժակ քաղցր գինի,

1/2 բաժակ կարմիր գինի

1 բաժակ կտրատած նեխուրի տերեւներ

1/2 թեյի գդալ չորացրած խնկածաղիկ, աղ, սեւ պղպեղ

 

ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

Խառնել մարինադի բոլոր բաղադրամասերը: Հավի միսն առանձնացնել ոսկորից եւ կտրատել փոքր կտորներով: Ապա այն լցնել պատրաստի մարինադի մեջ եւ վեց ժամ թողնել սառնարանում:

Այնուհետեւ շարել փայտե շամփուրների վրա եւ յուրաքանչյուր կողմը խորովել 4-5 րոպե:

 {smooth-scroll-top}

ՔԻՄԻՈՆՈՎ ԳԱԶԱՐ 

axorj1

6 միջին չափի գազար

1/2 թեյի գդալ աղացած քիմիոն

1/4 բաժակ ձիթայուղ

1 ճաշի գդալ կտրատած մաղադանոս

1 ճաշի գդալ մեղր

2 պճեղ ճզմած սխտոր, աղ եւ աղացած սեւ պղպեղ

 

ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

Կեղեւը մաքրելուց հետո գազարը շրջանաձեւ կտրատել: Կաթսայի մեջ լցնել ջուր եւ աղ, ապա գազարը եւ փակել կափարիչով` եփել 10 րոպե, որ մի փոքր փափկի: Խառնել մնացած բաղադրամասերը եւ ավելացնել տաք զանգվածին` կաթսան թափահարել: Ուտեստը համեմել ըստ ճաշակի եւ մատուցել գոլ վիճակում:

 

 Պատրաստեց Լիլիթ Եղիազարյանը

{smooth-scroll-top}

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում