livemarks sitemap
Ուրբաթ, Սեպտեմբերի 20, 2019

tolma3 ձուն 1 ճաշի գդալ շաքարավազի հետ դարձնել գոգլի, խառնել 1 թեյի բաժակ թթվասեր, 2 ճաշի գդալ մածուն, 1 ճաշի գդալ յուղ, 1 պտղունց աղ, ալյուր, հունցել, որ ստացվի ձեռքերին չկպչող խմոր եւ բաժանել 20 գնդի:

Ամեն մի գունդը օխլավել բարակ, մեջտեղը յուղ քսել, իսկ կողքերին` ալյուր, որից հետո վրան լցնել ընկույզով միջուկ եւ օխլավի օգնությամբ փաթաթել, կողքերից խմորը սեղմել ծայրերից դեպի կենտրոն այնպես, որպեսզի խմորը մի քիչ հավաքվի եւ անհարթ տեսք ստանա: Հետո օխլավը զգուշությամբ հանել, երեսին ձու քսել եւ թխել միջին կրակով` ջեռոցում:

Սառչելուց հետո կտրատել տոլմայի մեծությամբ, լցնել տաք մեղրաջրի մեջ: Երբ սառչի, լցնել փլավքամիչի մեջ:

ՄԻՋՈՒԿ- Վերցնել 2 թեյի բաժակ ծեծած ընկույզ: 1 թեյի բաժակ շաքարավազ, 5-6 հատ ծեծած հիլ:

ՄԵՂՐԱՋՈՒՐ- 1 թեյի բաժակ շաքարավազը 0,5 թեյի բաժակ ջրով եռացնել, ավելացնել 4-5 ճաշի գդալ մեղր:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում