4 ձու
1,5 բաժակ շաքարավազ
2 բաժակ թթվասեր
1 թեյի գդալ սոդա
2 բաժակ ալյուր
Ձուն ու շաքարավազը հարել, ավելացնել թթվասեր, սոդա, ալյուրը խառնել միասին եւ լցնել յուղ քսած ջեռոցի մեջ, եփել թույլ կրակով: Այնուհետեւ, ջեռոցից հանել, բաժանել 2 մասի եւ կրեմ քսել:
ԿՐԵՄ- Կես կիլոգրամ ելակը եփել կես բաժակ շաքարավազի հետ եւ թողնել, որ սառչի: 1 բաժակ կաթի մեջ լցնել 1 բաժակ շաքարավազ, 150 գրամ կարագ, ապա եփած ելակը եւ հարել:
Վերջում, ըստ ճաշակի` տորթը զարդարել ելակներով: