livemarks sitemap
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2019

ap  ԽՆՁՈՐՈՎ, ԸՆԿՈՒՅԶՈՎ ԵՎ ՊԱՆԻՐՈՎ ԱՂՑԱՆ

- 300 գր խնձոր

- 100 գր պանիր

- 100 գր ընկույզ

- 100 գր թթվասեր

- 30 գր շաքարավազ

- 100 գր որեւէ մրգահյութ

ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

Կեղեւը մաքրած խնձորներն ու պանիրը անցկացնել խոշոր քերիչով: Թթվասերը, շաքարավազը եւ մրգահյութը խառնել, սոուս պատրաստել եւ լցնել խնձորի ու պանիրի վրա: Վրան լցնել կտրատած ընկույզը:


ԽՆՁՈՐՈՎ ՍԱՌԸ ԱՊՈՒՐ

- 200 գր խնձոր

- 1 կիտրոն

- 0,2 լ կաթap1

- 1 ճաշի գդալ ալյուր

- 1 թեյի գդալ կիտրոնի աղ

- 2 մեխակի հատիկ

- 40 գր սպիտակ գինի

- 1 ճաշի գդալ շաքարավազ

- 1 ճաշի գդալ թթվասեր

- աղ

ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

Խնձորների կեղեւը մաքրել, մանր կտրատել, ավելացնել մանրացված կիտրոնը, վրան եռացրած ջուր լցնել, եփել մինչեւ փափկելը, ապա քամել: Կաթն ու ալյուրը խառնել, լցնել վրան եւ եռացնել: Վերջում ավելացնել կիտրոնի աղը, թթվասերը, գինին, մեխակը, աղը եւ

շաքարավազը: Մատուցել սառեցված վիճակում:


ԽՆՁՈՐՈՎ ՍՈՒՖԼԵ

- 200 գր խնձոր

- 4 ձվի սպիտակուց

- 4 ճաշի գդալ շաքարավազ

- 1 թեյի գդալ կարագ

- 1 ճաշի գդալ շաքարի փոշի


ap2ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

Խնձորները լվանալ, բաժանել 4 մասի, սերմերը հեռացնել, շարել ձեւաթավայի հակառակ երեսի վրա եւ եփել ջեռոցում: Թողնել, որ հովանա, ապա քամել: Ստացված խյուսի մեջ ավելացնել շաքարավազը եւ փայտե գդալով խառնելով եփել այնքան, մինչեւ պնդանա:

Սպիտակուցները լավ հարել, մինչեւ դառնա պինդ փրփուր եւ ավելացնել զանգվածի մեջ: Թավան պատել կարագով, բլրաձեւ վրան լցնել սուֆլեն, վրայից ցանել շաքարի փոշին եւ տապակել: Մատուցել սառը կաթի հետ միասին:


ՊԱՏՐԱՍՏԵՑ` Ազա Ղասաբյանը

Հ.Գ. Գիտնականները կարծում են, որ մենք տարվա կտրվածքով պետք է ուտենք  մոտ 60 կգ խն

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում