var5Հյուրընկալ տուն ունենալու համար կարեւոր պայմաններից մեկն է տանտիրուհու գեղեցիկ հյուրասիրությունն ու մատուցման ձեւը: Եւ, եթե այս ամենին ավելացնենք մի փոքր ժպիտ ու քաղաքակիրթ վերաբերմունք, ուրեմն` ամեն ինչ կատարյալ է, իսկ հյուրերի պակաս էլ երբեք չի լինի:

Եթե ավանդական հայկական ընտանիքներում խիստ կարեւորվում էր միայն պատրաստված ուտեստների անկրկնելի համն, ապա 21-րդ դարում մեծ տեղ է տրվում նաեւ սեղանների արտաքին ձեւավորմանն ու ուտեստը մատուցելու հարմարավետությանը, ինչին օգնության է գալիս ֆուրշետ ասվածը:             

Եւ այսպես, այս անգամ տանտիրուհիների  ուշադրությանն ենք ներկայացնում  այդքան հասարակ թվացող վարունգը, որը կարող է գեղեցիկ տեսք տալ անգամ առօրյա սեղանին: Ոչ միայն հատուկ հյուրասիրության, այլ նաեւ աղցանները ձեւավորելու համար  կարող եք օգտագործել ընդամենը մի քանի քայլից բաղկացած հնարքը, որը կգեղեցկացնի ձեր սեղանը:

ՔԱՅԼ 1. Նախեւառաջ ուտեստ պատրաստելիս պետք է հոգալ դրա անվտանգության մասին: Գեղեցիկ ծաղիկ պատրաստելու համար առաջին հերթին վերցնում ենք վարունգը, ապա լավ լվանում հոսող ջրի տակ:

ՔԱՅԼ 2.  Վերցնում ենք կարտոֆիլ մաքրելու հարմարանքը, որի միջոցով ամբողջական վարունգից հանում ենք բարակ շերտեր: Շատ ավելի լավ կլինի, եթե վարունգից ստացված ծաղկի թերթիկները լինեն ավելի մեծ,  այսինքն` վարունգը պետք է կտրատել երկարությամբ:

ՔԱՅԼ 3. Վերցնում ենք ուտեստների համար նախատեսված երկար փայտիկ եւ վերեւի հատվածից վրան ոլորում վարունգի թերթիկ:

ՔԱՅԼ 4. Ապա վերցնում ենք հաջորդ թերթիկը եւ ծայրերը միացնելով իրար` տակի հատվածից անցկացնում փայտիկի վրա:

ՔԱՅԼ 5. Այս ամենը կրկնեք քայլ առ քայլ մինչ ստանաք ձեր պատկերացրած գեղեցիկ ծաղիկը:

Հիշեցնենք նաեւ, որ նույնը կարելի է անել թթու վարունգով:

varung1var2var3var4var5








ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ