livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

altՖուրշետ բառը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «պատառաքաղ», այսինքն ֆուրշետի սեղանի բոլոր ուտեստները նախատեսված են պատառաքաղով կամ ձեռքով վերցնելու համար, առանց ափսե օգտագործելու: Ֆուրշետի սեղանի հիմնական գաղափարը տարածքի խնայումն է եւ մարդկանց շփումն ավելի անմիջական դարձնելը, քանի որ ավանդական սեղանի դեպքում մարդիկ կարողանում են շփվել միայն մոտ նստած հյուրերի հետ: Ֆուրշետի ժամանակ ընդունված է մատուցել ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքներ, պանրի եւ երշիկեղենի տեսականի, փոքրիկ բուտերբրոտներ, տարտալետներ, կանապեներ եւ այլն: Ֆուրշետի ժամանակ նաեւ ընդունված է մատուցել մրգի եւ բանջարեղենի լայն տեսականի` կտրատված վիճակում: Սակայն ֆուրշետի անբաժան մասը քաղցրավենիքն է եւ խմորեղենները:

Այսպիսով, այս անգամ Ձեզ ենք ներկայացնում ռուլետի հետաքրքիր բաղադրատոմս:

Բանանով ռուլետ` չիզքեյքի միջուկով.

Բաղադրիչներ`

Բանանով խմոր.

1/2 բաժակ ալյուր

1թ.գ. փխրեցուցիչ

1թ.գ. սոդա

4 ձվի դեղնուց

1 թ.գ. վանիլ

1/3 բաժակ+1/2 բաժակ շաքարավազ

1 բաժակ հարած բանան

4 ձվի սպիտակուց

1/4 բաժակ շաքարի փոշի


Չիզքեյքի միջուկ.

1 տուփ սերուցքային պանիր

1/2 բաժակ շաքարավազ

1 ձու

1ճ.գ. կաթ

1թ.գ. վանիլ

Պատրաստման եղանակը`

Տապակի վրա քսել կարագ, վրան դնել յուղաթուղթ, կրկին քսել կարագ: Ջեռոցը տաքացնել 375 C: Թասի մեջ հարել սերուցքային պանիրն ու շաքարավազը, ավելացնել ձուն, կաթը եւ վանիլը, հարել մինչեւ լուծվեն բաղադրիչները, քսել տապակի վրա եւ թողնել:

Խմորը պատրաստելու համար փոքր չափի թասի մեջ հարել ալյուրը, սոդան եւ փխրեցուցիչը: Ապա միջին չափի թասի մեջ հարել ձվի դեղնուցը վանիլի հետ` ցածր արագությամբ, մինչեւ ստացվի լիմոնի գույնի զանգված, ապա ավելացնել 1/3 բաժակ շաքարավազը եւ լավ հարել, ավելացնել բանանի պյուրեն եւ հարել: Առանձին տարայի մեջ հարել ձվի սպիտակուցը, ապա աստիճանաբար լցնել 1/2 բաժակ շաքարավազը եւ լավ հարել: Բեզեյի վրա աստիճանաբար ավելացնել ձվի դեղնուցով պատրաստված զանգվածը, ապա լցնել ալյուրը եւ հարել: Խմորը տարածել կրեմով պատված տապակի վրա եւ թխել 15-20 րոպե:

Ջեռոցից հանելուց հետո վրան շաղ տալ շաքարի փոշին եւ խմորը տեղափոխել սրբիչի վրա: Զգուշությամբ հեռացնել յուղաթուղթը եւ խմորը կլորացնել` տալով ռուլետի տեսք: Թողնել սառնարանում մինչեւ պնդանա եւ մատուցել:

ՍՈՍՈ ՉԱՆԴՈՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում