plavԵռացրեք կես բաժակ ձեթը, վրան ավելացրեք 200 գրամ լվացած հում բրինձ եւ 10 րոպե անընդհատ խառնելով տապակեք:

Ապա` ավելացրեք 100 գրամ սնկի արգանակ, 100 գրամ մանր կտրատած խոզապուխտ, աղ, պղպեղ եւ պահեք կրակի վրա այնքան ժամանակ, մինչեւ հեղուկը գոլորշիանա:

Մատուցելուց առաջ տաք բրինձը լցրեք սկուտեղի մեջ, շուրջը դարսեք կանաչ լոբի` դարձյալ տաք, եւ այդ ամենի վրա լցրեք 100 գրամ քերած պանիր:

Զարդարեք թարմ կամ պահածոյացված լոլիկի կտորներով: