3 կգ կարմիր պղպեղmarinad

2 կգ գազար

1 մեծ բաժակ ձեթ

1 բաժակից քիչ շաքարավազ

1 բաժակ քացախ

6-10 պճեղ սխտոր

ըստ ճաշակի աղ,

1 կապ մաղադանոս եւ կծու պղպեղ

0,5 կգ տոմատի մածուկ:


 

ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

Մեծ ամանի մեջ լցնել ձեթը, քացախը, շաքարավազը եւ դնել գազօջախին այնքան ժամանակ, մինչեւ սկսի եռալ: Հետո վրան ավելացնել մանր (երկար) կտրատած կարմիր պղպեղը խառնել եռացող զանգվածի հետ, եփել 30 րոպե, որից հետո ավելացնել քերիչի մեծ անցքով անցկացրած գազարը, խառնել եռացող զանգվածին եւ կրկին թողնել, որ եփվի կես ժամ: Կես կիլոգրամ տոմատի մածուկը բացել 2 լիտր եռացրած տաք ջրով եւ ավելացնել գազօջախի զանգվածին: Ապա ավելացնել կտրատած մաղադանոսը, ճզմած սխտորը, ըստ ճաշակի աղը եւ պահածոյացնել: