livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 16, 2019

murabaՏԱՆՁԻ ՄՈՒՐԱԲԱ

1 կգ տանձ

1,2 կգ շաքարավազ

400 գրամ ջուր

1 թեյի գդալ լիմոնի աղ:

ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

Ընտրել նույն չափի տանձեր, լավ լվանալ, կեղեւազրկել ու բաժանել 4-8 մասի, կորիզը հեռացնել եւ լցնել շաքարաջրի մեջ: Հաջորդ օրը շաքարաջուրը դատարկել ուրիշ ամանի մեջ, եռացնել եւ նորից լցնել տանձերի վրա: Մյուս օրն ամբողջ զանգվածը եփել մարմանդ կրակով, հավաքել վրայի փրփուրը եւ չմոռանալ ավելացնել լիմոնի աղ:

Ի ԴԵՊ. Ոչ թթվաշ մուրաբաներին ավելացնել լիմոնի աղ, որպեսզի չշաքարակալի:


ԽՆՁՈՐԻ ՄՈՒՐԱԲԱ

1 կգ խնձոր

1,3 կգ գրամ շաքարավազ

400 գրամ ջուր

1 թեյի գդալ լիմոնի աղ:

ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

Ընտրել նույն չափի խնձորներ, լվանալ եւ պոչը հեռացնել: Պատառաքաղով մի քանի տեղից խնձորը ծակծկել: Պատրաստել շաքարաջուր, եռացնել, այնուհետեւ լցնել խնձորի վրա: Այդպես թողնել 1 օր: Հաջորդ օրը շաքարաջուրը դատարկել ուրիշ ամանի մեջ, կրկին եռացնել ու լցնել խնձորի վրա: Իսկ մյուս օրն արդեն նույն զանգվածը կրկին եփել, վրայից հավաքելով փրփուրը:


ՍՄԲՈՒԿԻ ՄՈՒՐԱԲԱ

1 կգ կեղեւազրկած սմբուկ

1,5 կգ շաքարավազ

400 գ ջուր

5 հատ մեխակ

5-8 գրամ դարչին:

ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

5-6 սմ երկարությամբ մանր սմբուկի կեղեւները մաքրել, լցնել սառը կրաջրի մեջ, թողնել 40 րոպե: Լվանալ, լցնել քամիչի վրա: 5-7 րոպե եփել եռացող ջրի մեջ, ջուրը թափել եւ սմբուկը սառեցնել: Այնուհետեւ լցնել շաքարաջրի մեջ, եփել 3-5 րոպե, 2-3 ժամ պահել զով տեղում: Նույնը կրկնել 3 անգամ: Դրանից հետո միայն եփել` մինչեւ պատրաստ լինելը:

Եփելիս մուրաբայի մեջ դնել մեխակով եւ դարչինով մառլյայե տոպրակ, եփելուց հետո տոպրակը հանել եւ մուրաբան պահածոյացնել:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում