livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 16, 2019

furshet11Ֆուրշետ հասկացությունը ոչ միայն հաճելի շփում է որեւէ միջոցառում կազմակերպողների ու հրավիրվածների միջեւ, այլ նաեւ համեղ ու փոքրիկ ուտեստների, այսպես ասած, համտեսում: Այսպիսով, հարկավոր չէ օգտվել հատուկ ծառայություններից` գեղեցիկ սեղան պատրաստելու համար: Նման հաճելի անակնկալ կարող եք մատուցել ինքներդ` գործի դնելով սեփական երեւակայությունը:

Ստորեւ Ձեզ ենք ներկայացնում տաք ուտեստների մի քանի բաղադրատոմս:

«ՖԱՆՏԱԶԻԱ ԽՈԶԱՊՈՒԽՏՈՎ ԵՎ ԸՆԿՈՒՅԶՈՎ»

 Խոզապուխտով եւ ընկույզով ֆանտազիա պատրաստելու համար անհարժեշտ է`

• 200 գր. խոզապուխտ

• 150 գր. քաղցր մարինացված պղպեղfurshet13

• Ընկույզ

• Մայոնեզ

• Կանաչի

ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

Երկարությամբ կտրատել խոզապուխտը, ընկույզը կտրատել եւ նախապես տապակել, այս ամենը խառնել մայոնեզով: Ստացված զանգվածը լցնել վաֆլե ամանների մեջ եւ տաքացնել այն, այնուհետեւ զարդարել մարինացված բիբարով` վրան ավելացնելով կանաչի:


«ԽՈՐՈՎԱԾ ՀԱՎԻ ՔԱՐԱՃԻԿԻՑ»

Հավի քարաճիկից խորոված պատրաստելու համար անհրաժեշտ է`

• 500 գրամ հավի քարաճիկ

• 150 գրամ բեկոնի սալ

• 2 գլուխ սոխ

• 1 նուռ (հյութ)

• մեկ պտղունց աղացած կորիանդր

• կարմիր աղացած պղպեղ

• աղ

furshet14ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

Սալը կտրատել բարակ շերտով, քարաճիկը լավ լվանալ, կիսել երկու մասի եւ ամեն մի կտորը փաթատել բեկոնի սալի շերտով, ըստ ճաշակի ավելացնել համեմունքներ, ապա այն անցկացնել շամփուրի վրա: Մարմանդ կրակի վրա խորովել այնչափ, մինչ սալի գույը դառնա թեթեւ շագանակագույն: Սոխը մաքրելուց հետո լվանալ սառը ջրով, օղակաձեւ կտրատել, ապա վրան ավելացնել քամած նռան հյութը: Տաք խորովածիկները մատուցել սոխով` փայտիկների վրա:

Պատրաստեց ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում