havikՄանր կտրատած գլուխ սոխը յուղով կարմրացնել, ավելացնել 200 գրամ տավարի աղացած միս: Հավի մանրացրած փորոտիքը, 2-3 ճաշի գդալ կտրատած պանիրը, կաթի մեջ թրջած ու քամած հացի մի փոքր միջուկը, սեւ պղպեղը, աղը, մանր կտրատած մաղադանոսը լավ խառնել եւ տապակել յուղով:

Պատրաստի խճողակը լցնել նախապես մաքրած եւ լվացած հավի մեջ, թավայի մեջ երկու կողմից կարմրացնել, ապա դնել կաթսայի մեջ, վրան լցնել կես բաժակ եռացրած ջուր, ավելացնել սեւ պղպեղ, կաթսան ծածկել կափարիչով եւ եփել թույլ կրակի վրա` մինչեւ պատրաստ լինելը:

Մատուցելիս ճուտը կարելի է թեթեւակի ողողել եփելուց հետո ավելացած արգանակի վրա նույնքան գինի ավելացնելով: Որպես խավարտ կարելի է հրամցնել կարտոֆիլի կամ շագանակի խյուս: