pomidor1 կգ ամուր, առողջ լոլիկները լվանալ, կափարիչի ձեւով կտրել կոթունների մասը եւ գդալով հանել միջուկի մի մասը: Կես բաժակ տաքացրած յուղի մեջ տապակել նախապես մանրած 2-3 գլուխ սոխ, այնուհետեւ հաջորդաբար ավելացնել ու թեթեւակի տապակել կես բաժակ բրինձ, 750 գրամ աղացած միս, աղ, սեւ եւ կարմիր պղպեղ:

Ստացված խճողակը լցնել լոլիկների մեջ, ծածկել կտրատած գլխիկներով, շարել թավայի կամ այլ ամանի մեջ, վրան ավելացնել մեկ բաժակ եռացրած ջուր, գդալով շաղ տալ քիչ յուղ եւ թույլ վառվող ջեռոցում:

Մատուցել այն նույն ամանով, որով եփել եք: Այսկերպ պատրաստված լոլիկները հաճելի է ուտել թթվասերով:

 

ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ

Պատրաստեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ