Բաղադրությունըtonakan-axcan

1 արքայախնձոր (անանաս)

1 նարինջ

2 խնձոր

1 ադամաթուզ(բանան)

1 կիտրոն

100 գ ընկույզ

100 գ շամպայն:

ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

Արքայախնձորի միջուկը գեղեցիկ հանել միջից եւ կտրատել խորանարդաձեւ, նարինջը կեղեւահան անել եւ կտրատել խորանարդաձեւ, ավելացնել խորանարդաձեւ կտրատած կիտրոնը, վրան լցնել քիչ շաքարավազ, որպեսզի հյութը դուրս տա: Խնձորը, բանանը կտրատել խորանարդաձեւ, այս բոլորը լցնել ամանի մեջ եւ խառնել: Հետո տեղավորել փորված անանասի մեջ, ընկույզը կտրատել եւ լցնել վրան: Մատուցելուց առաջ վրան լցնել շամպայն եւ շաքարի փոշի: Զարդարել հազարի տերեւով: