vardԽմորի համար`

3 բաժակ ալյուր

1 ձու, աղ

350 մլ տաք ջուր:

Միջուկ`

700գ աղացած տավարի միս

2 գլուխ սոխ

2 ճ.գ. լոլիկի մածուկ

2 ճ.գ. թթվասեր

աղ, սեւ պղպեղ, սեւ կլոր պղպեղ

մաղադանոս:

ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

Խմորի պատրաստման համար բոլոր բաղադրիչները միասին խառնել: Խմորը պետք է ստացվի խիտ` գրտնակելու համար: Պատրաստ լինելուց հետո թողնել 30 րոպե, որպեսզի հանգստանա:

Այդ ընթացքում աղացած մսին ավելացնել սոխը, աղացած  սեւ պղպեղը եւ աղը:

Խմորը գրտնակել, մսի ֆարշը տարածել խմորի վրա, ապա ռուլետի տեսքով փաթաթել: Այս ամենից հետո այն կտրատել ոչ շատ մեծ կտորներով: Վերջում մակերեսորեն թաթախել ալյուրի մեջ:

Կաթսայի մեջ մի քիչ ձեթ եւ մի քիչ ջուր լցնել, որպեսզի մսային ռուլետները ծածկվի կիսով չափ: Այդպես եփել 5-7 րոպե: Հետո ավելացնել թթվասերից եւ լոլիկի մածուկից պատրաստված սոուսը, նորից եփել 20-25 րոպե: Ավելացնել նաեւ սեւ կլոր պղպեղները:

Մատուցելիս կարող եք վրան մաղադանոս ավելացնել: