makaronov-axcanհավի կրծքամիս - 250գ

մակարոն - 100գ

եգիպտացորեն - 300գ

սունկ - 400գ

 

սոխ - 1 հատ

սամիթ, թթվասեր

աղ, սեւ պղպեղ

ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

Հավի կրծքամիսը եփել, ապա մանրացնել: Եփել մակարոնը` ցանկալի է, որ մակարոնը մանր լինի: Սունկը բաժանել 4 մասի: Եգիտացորենը եւ կտրատված սունկը լցնել ամանի մեջ: Ավելացնել մակարոնը եւ հավի կրծքամիսը:

Սամիթը եւ սոխը լվանալ, մանր կտրատել եւ լցնել աղցանի վրա, ավելացնել աղ, պղպեղ: Այս ամենը լավ խառնել, ապա ավելացնել թթվասեր: