ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Tort-tavari-toqov700 գրամ տավարի թոք

2 ձու

100 մլ կաթ

100 գրամ ալյուր

2-3 գլուխ սոխ

6-7 գազար

3 պճեղ սխտոր

մայոնեզ

ձեթ

աղ

ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

Սոխը մանր կտրատել, գազարը անցկացնել քերիչով, կտրատած սոխը տապակել ձեթով, ավելացնել գազարն ու լավ տապակել: Մայոնեզի մեջ ավելացնել ճզմած սխտորը եւ խառնել:

Թոքը աղալ մսաղացով, ավելացնել հարած ձուն եւ լավ խառնել,  ապա ավելացնել կաթը, ալյուրը, աղը եւ լավ խառնել: Անհրաժեշտ է տապակել ձեթի մեջ երկու կողմով, յուրաքանչյուր կողմը տապակել մոտ 5 րոպե: Տաք լիստերին քսել սխտորով մայոնեզը, ավելացնել տապակած սոխն ու գազարը: Հետո դնել հաջորդ լիստը եւ կրկնել նույնը: Զարդարել ըստ ճաշակի: