axcan-sirtԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

հավ` 100 գրամ

նուռ, մայոնեզ

ճակնդեղ

կարտոֆիլ

պանիր` 70 գրամ

սալորի չիր` 70 գրամ

ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

Աղցանը պետք է սրտաձեւ լինի, դրա համար փայլաթիթեղից կամ ստվարաթղթից սրտի կաղապար կտրել: Աղցանի շերտերը դասավորել կաղապարի մեջ: Խաշած կարտոֆիլը քերել, վրան քսել մայոնեզ: Երկրորդ շերտը հավի ապխտած միսն է. կտրատել, ծածկել մայոնեզի շերտով: Խաշած ճակնդեղը քերել, կեսը թողնել, կեսը` շերտով դնել հավի վրա, կրկին մայոնեզով ծածկել: Վրան դնել սալորաչրի շերտը, հաջորդաբար` քերած պանիրն ու մնացած ճակնդեղը: Վրան մայոնեզ քսել: Զարդարել նռան հատիկներով: Կաղապարը հանել, մատուցել: