livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

Ghapama

0.5կգ բրինձ
100գրամ շաքարավազ
100գրամ չամիչ
3կգ դդում
0.35գրամ մեղր
150գրամ ծիրանաչիր
1500գրամ սալորաչիր
150գրամ խնձոր
150 գրամ սերկևիլ
սպիտակ պղպեղ
մուսկաթ
դարչին
2կգ դդում

Պատրաստման եղանակը

1.Դդումը կլոր կտրել վերևի հատվածում, կտրված վերևի հատվածը պահել որպես կափարիչ:

Դդումի մեջ գդալով լավ քերել, դուրս բերել բոլոր կորիզները: 100գրամ շաքարավազը,սպիտակ պղպեղը, մուսկաթը, դարչինը շաղ տալ քերած դդումի մեջ:

Առանձին խաշել 0.5կգ բրինձ, վրան ավելացնել 1 պտղունց աղ: Երբ զանգվածը դառնա շիլայի նման , վրան ավելացնում ենք 300գրամ բանկա մեղր, 100 գրամ չամիչ , ծիրանի և սալորի չիր, սերկևիլը և խնձորը , մի փոքր տապակել շիլայանման զանգվածում:Ավելացնել 100գրամ կարագ:

Շիլայի նման զանգվածը տաք-տաք լցնել դդումի մեջ , բերանը փակել, դնել փուռը եփելու 150 աստիճանի տակ մոտ 3 ժամ: Ընթացքում նայել` բրինձը եփած է, թե չէ:

 

2. Դդումը մանրացնել հավասար կտորների , մեջը կլորավուն անցքեր անել , համեմել դարչինով , մեղրով, շաքարավազով , թողնել համերն իր մեջ ներքաշելու:

Առանձին պատրաստել դդումի լցոնը ` բրինձը կիսախաշ անել , մի փոքր տապակել մանր կտրտած չրերի, չամիչի հետ : Ստացված զանգվածով լցոնել դդումները և դնել փուռը եփելու:


Մատուցման եղանակը

Եփած դդումը հանել ջեռոցից: Ամբողջական տեսքով դնել ամանի մեջ և մատուցել վերմուտով:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում