Ձմերուկ` 1 կգmellon

շաքարավազ` 1,5 կգ

ջուր` 400 գրամ

վանիլ` 30 գրամ

կիտրոնի հյութ` 1,5 թեյի բաժակ:

ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

Ձմերուկի միջուկը կեղեւից առանձնացնել, այնուհետեւ կեղեւի սպիտակ մասը 2-3 սմ երկարությամբ կտրատել, 20 րոպե դնել կրաջրի մեջ: Ձմերուկի կտորները կրից հանելուց հետո սառը ջրով լվանալ, իսկ այնուհետեւ գցել տաք ջրի մեջ, եւ 5-10 րոպե եփել, որից հետո մաղով քամել եւ սառեցնել: Շաքարավազով օշարակ պատրաստել: Ձմերուկի կտորները դնել կաթսայի մեջ, եռման օշարակը լցնել վրան, 20-30 րոպե եփել, որից հետո կրակի վրայից վերցնել եւ 2-3 ժամ թողնել օշարակում: Այս գործողությունը երկրորդ անգամ կրկնել: Մուրաբան դնել մարմանդ կրակի վրա եւ եփել մինչեւ պատրաստ լինելը: Կրակից վերցնելուց առաջ վանիլին եւ կիտրոնի հյութ լցնել: