livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Ընկույզ` 100 գրամpopok

շաքարավազ` 3 կգ

մեխակ` 10 գրամ

դարչին` 10 գրամ

հիլ` 5 հատ:

ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

Չհասած ընկույզները կլպել, վրան սառը ջուր լցնել եւ 6 օր թողնել` օրը 3-4 անգամ ջուրը փոխել` մինչեւ ընկույզի գույնը մգանա: Հետո ջուրը թափել, ընկույզները լցնել կրաջրի մեջ (0,5 կգ կրին լցնել 5լ սառը ջուր, խառնել, քամել մառլյայով):

Պատրաստի ընկույզները լավ լվանալ սառը ջրով, յուրաքանչյուր ընկույզ 12-15 տեղ պատառաքաղով ծակել, նորից լվանալ սառը ջրով եւ լցնել եռացող շիբի ջրի մեջ (75 գ շիբին լցնել 5 լ ջուր): Ընկույզը եփել 10 րոպե, լցնել քամիչի մեջ, հետո լցնել սառը ջրի մեջ եւ մեկ ժամ թողնել:

Պատրաստել շաքարի օշարակ: Տաք օշարակի մեջ լցնել ընկույզները, ավելացնել մեխակ, դարչին եւ հիլ (մառլյայի պարկի մեջ), մի քանի րոպե եռացնել, վերցնել կրակից եւ մեկ օր թողնել: Այս գործողությունը կրկնել երեք անգամ, հետո մուրաբան եփել` մինչեւ պատրաստ լինի, համեմունքներով պարկը գցել:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում