livemarks sitemap
Կիրակի, Սեպտեմբերի 22, 2019

Բաղադրություն

Կաթ- 300 մլ

Ջուր (եռացրած)- 50 մլ

Շաքար (+3-4 ճաշի գդալ լցոնի համար)- 100 գ

Աղ- 1/2 թեյի գդալ

Խմորիչ (չոր)- 6 գ

Ձիթապտղի յուղ- 3 ճաշի գդալ

Ձու- 2 հատ

Ալյուր (մոտավորապես)- 1 կգ

Կարագ (կամ մարգարին)- 200 գ

Կակաչ- 3 ճաշի գդալ

Ընկույզ (կամ արախիս)- 100 գ

Մոտավորապես 50 մլ ջրին և 2 թեյի գդալ շաքարավազին  խառնել խմորիչ: Թողնել, որ բարձրանա:

Հունցել խմոր կաթից, յուղից, ձվերից, շաքարավազից, ալյուրից, աղից և խմորիչից: Խմորը պետք է լինի փափուկ, էլաստիկ:

Խմորը դնել տաք տեղ մոտավորապես 1 ժամ (պետք է ընդարձակվի մոտավորապես 2 անգամ):

Լցոնի համար հալել յուղը: Ընկույզը մանրացնել (կամ նախապես մի թեթև տապակել արախիսը):

Բարձրացած խմորը բաժանել 3 մասի:

Ամեն մի մասը դարձնել ուղղանկյուն շերտ:

Առաջին շերտին քսում ենք հալած յուղ: Լցնում ենք շաքարավազ և մանրացրած ընկույզ:

Երկրորդ շերտին քսում ենք հալած յուղ: Լցնում ենք շաքարավազ և լալա:

Երրորդ շերտին քսում ենք հալած յուղ: Լցնում ենք ընկույզ:

Շերտերը կիսել: Վերևից քսել յուղ և լցնել կակաչի սերմ:

Կտրատել եռանկյունաձև: Թողնել 30 րոպե:

Թխել մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցում 10-15 րոպե (ավելի լավ է` դատեք ձեր ջեռոցով):

Բարի ախորժակ:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում