turkeyՀնդկահավը մաքրել, լվանալ, 1 ժամ թողնել սառը ջրի մեջ, որից հետո վրան եւ փորի մեջ աղ ցանել եւ 10 րոպե թողնել այդպես:

Մեծ թավայի մեջ լցնել 1 բաժակ ջուր եւ հնդկահավը թույլ կրակով եփել: 20 րոպե հետո թավան զգուշությամբ կիսով չափ դուրս քաշել եւ գդալով թավայի մեջ առաջացած հեղուկը լցնել հնդկահավի վրա:

Երբեմն էլ պատառաքաղով պետք է ծակծկել միսը, որպեսզի հոսած հեղուկով որոշվի` պատրա՞ստ է, թե` ոչ: Եթե մսից արյունոտ հեղուկ է դուրս գալիս, ուրեմն դեռ պատրաստ չէ: Հնդկահավի միսը պետք է կտրատել սառը վիճակում:

Հետը կարելի է մատուցել տապակած կարտոֆիլ, սերկեւիլ եւ սեւ սալոր:

Լավ է նաեւ թթու վարունգը: